Այսպես էլ է պատահում


Նախարարները գալիս են ու գնում£ Դեպի գործադիր նրանց ելքին ու մուտքին հասարակությունը չի հասցնում կարոտել£ Վերջերս էր, երբ սպորտի նախարարը գնաց ու փոխարենը նոր մարդ եկավ... Զույգ ՕԵԿ¬ական նախարարների հետկանչը բնականաբար սպասելի չէր, քանի որ ավելի հավանական էր մեկ այլ նախարարի` գյուղատնտե սության ոլորտը տնօրինող պաշտոնյայի խնդրի լուծումը. նրան վարչապետը դեռ երկու շաբաթ առաջ էր բացեիբաց նկատողություն արել` վատ աշխատանքի համար, բայց Գերասիմ Ալավերդյանը հիմա էլ շարունակում է պաշտոնավարել£ Թե ինչու հատկապես Մհեր Շահգելդյանն ու Գուրգեն Սարգսյանը պաշտոնազրկվեցին, հավանաբար Արթուր Բաղդասարյանին է ամեն ինչ լավ հայտնի£ Բայց չկա չարիք (եթե իհարկե գործադիրից կուսակցաշինության անցումը չարիք է) առանց բարիքի£ «Օրինաց երկիրը», որ մշտապես տուժել է կուսակցական դավաճանությունից և բողոքել շարքերի քայքայումից, միանգամից երկու նոր անդամ ձեռք բերեց, ընդ որում նախկինում, թե առավել ևս հիմա ոչ այնքան երկրորդական պաշտոններ զբաղեցրած Մանուկ Վարդանյանի ու Արմեն Երիցյանի կուսակցականացումը շարքային ձեռքբերում ամենևին էլ չի կարելի համարել£ Այլ հարց է, թե առաջիկայում նշանակվելիք նախարարները, ինչպես ասում են, ո՞ր օրվա օեկականներն են... Առավել ևս, եթե հաշվի առնենք, որ Մ. Շահգելդյանն ու Գ. Սարգսյանը այս քաղուժի հիմնադիրներից են և գոնե մինչև հիմա «Օրինաց երկրին» չեն դավաճանել£ Թեև «սկզբունքը» կամ մոտեցումը, որ տեղի ունեցածից հետո է հրապարակվում, բավական ընկալելի է. «կուսակցությունը կուսակցականներին, նախարարությունները` ուրիշներին»£ Այսքանից հետո խնդիրը միայն ուրիշների հետ է` տվյալ դեպքում նորանշանակների, ովքեր ժամանակի ընթացքում դեռ պետք է իրենց կուսակցական հակամարտությունը կարողանան ապացուցել£ Թեև հավանական է նաև, որ նման խնդիր երբևէ չառաջանա, և ժամանակի ընթացքում ակնհայտ դառնա, որ Մ. Վարդանյանն ու Ա. Երիցյանը օրինացերկրական են դարձել, քանի որ այս պարագայում այլ ելք պարզապես չի եղել£ Երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանը Տրանսպորտի և կապի, Արտակարգ իրավիճակների նախարարությունների աշխատակազմերին է ներկայացրել նորանշանակ նախարարներ Մանուկ Վարդանյանին և Արմեն Երիցյանին: Անդրադառնալով կառավարությունում նոր նախարարների նշանակման հարցին` վարչապետը մասնավորապես նշել է© «Քաղաքական իրականության մեջ մենք ընտելանում ենք« սովորում ենք քաղաքական կոալիցիայի ռեժիմով աշխատելուն: Քաղաքական կուսակցությունները« որոնք ձեւավորել են կառավարություն« նախարարների պաշտոններում նշանակում են իրենց կուսակցության ներկայացուցիչներին« որպեսզի ի կատար ածվի կուսակցության քաղաքականությու նը: Նրանք հանդես են գալու հենց քաղաքականության իրականացման և վերահսկման դիրքերից: Սա նշանակում է« որ էապես կարեւորվում է նախարարությունների աշխատանքը և առաջին հերթին` աշխատակազմի ղեկավարի և քաղաքացիական ծառայողների« որովհետեւ անկախ նրանից« թե քաղաքական ղեկավարությունն ինչպիսի որոշումներ է կայացնում իր կուսակցության ներկայացուցիչներին քաղաքական պաշտոնում ներկայացնելիս« նախարարությունները պետք է ապահովեն իրենց արդյունավետ և սահուն աշխատանքը: - Նախարարություններում մենք ձեռնամուխ ենք եղել լուրջ գործողությունների` հստակեցնելու գործառույթները« բիզնես¬գործընթացները« աշխատատեղերի նկարագրութ յունները« որպեսզի կարողանանք հստակ գնահատել աշխատանքների արդյունավետությունը« և վարչության պետերը« բաժնի պետերը« աշխատակիցները պետք է պատասխանատու լինեն իրենց աշխատանքի համար: Նրանց աշխատանքով է պայմանավորվելու նախարարության աշխատանքների արդյունավետությունը« իսկ նախարարները պատասխանատու են լինելու ընդհանուր քաղաքականության համար« որն ընդունվել է կոալիցիայի կողմից: Մեր նախարարները վերահսկելու են« որ կոալիցիոն համաձայնագրում արձանագրված սկզբունքներն ի կատար ածվեն,- նշել է վարչապետը` ընդգծելով. -Մեր պետականաշինության մեջ Մանուկ Վարդանյանը հայտնի գործիչ է: Նա իրեն դրսեւորել է որպես հմուտ կառավարիչ« փորձառու մարդ« և այդ առումով կարծում եմ« որ նախարարության աշխատանքներում խնդիրներ չեն առաջանա« քանի որ նա լավ է տիրապետում կառավարման համակարգի բոլոր կանոններին: Ի դեպ` երեկ նաև Մանուկ Վարդանյանի ծննդյան օրն էր. նոր նշանակումը թերևս լավագույն նվեր էր նրա համար: