Ռադիոակտիվ սնկեր` Անգլիայում


Այս երկրի մաքսային ծառայությունը հայտնաբերել է հսկայական քանակությամբ չորացված սնկեր, որոնց մեջ ռադիոակտիվ մետաղների պարունակությունը տասն անգամ գերազանցել է թույլատրելի չափը: Ցեսիում-137 քիմիական տարր պարունակող մթերքը քաղցկեղ և սաղմերի որակափոխություն է հարուցում: Սնկերը ներմուծվում էին Բուլղարիայից, և Հյուսիսային Լինքոլնշիրի Համբեր կղզու մաքսավորների աչքից աննկատ չի մնացել հենց ցեսիում-137¬ի առկայությունը դրանցում: Այս տարրը ողջ Եվրոպայում տարածվել էր չեռնոբիլյան ատոմակայանի աղետից հետո: - Ըստ ամենայնի` սնկերը հայտնաբերվել են ճիշտ ժամանակին, և ոչ մեկը չի հասցրել թունավորվել,¬ հավաստել է սննդամթերքի անվտանգության ծառայության ներկայացուցիչը: Մեծ Բրիտանիան, բնականաբար, Եվրոպային նախազգուշացրել է սնկային սպառնալիքի մասին: