Քադաֆին կարող է տապալել Օլիմպիադան


Իր դիրքերը ոչ մի կերպ զիջել չպատրաստվող լիբիացի առաջնորդի ավագ որդին գնել է 2012 թ. Լոնդոնում կայանալիք Օլիմպիադայի տարբեր միջոցառումների 1000 տոմս: Գնդապետը կկարողանա՞ ներկա գտնվել այդ խաղերին, թե ոչ` հայտնի չէ, բայց ահա նրա Մուհամադ որդին` Լիբիայի Օլիմպիական կոմիտեի ղեկավարը, հաստա´տ ինքնանպատակ չի դիմել այդ քայլին: Իսկ նրա անսպասելի այդ արարքն անակնկալի է բերել անգլիական կառավարությանը: Անգլիացիները վախենում են դիվանագիտա կան խայտառակությունից և գլուխ են կոտրում, թե ինչպես Օլիմպիադան պաշտպանեն գնդապետից ու նրա մերձավորներից: Լիբիայի Օլիմպիական կոմիտեն, ինչպես և նմանատիպ մարզական այլ կազմակերպություններ արտոնյալ իրավունք ունեն` անհրաժեշտ քանակի տոմսեր գնել, ու այդ առումով որդի-Քադաֆին խոչընդոտներ չի ունեցել: Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիան և ՆԱՏՕ¬ի դաշնային զորքերը շարունակում են գնդակոծել Քադաֆիի երկիրն ու նրա զորքերին` պահանջելով, որ գնդապետը հրաժարվի պաշտոնից: Այս պարագայում կարծես հիմնավոր է դառնում անգլիացիների անհանգստության պատճառը: