Նախահարձակ սպառնալիքներ


Այս անգամ` Մոսկվայի «թևից կախ» Կազանում կայանալիք եռակողմ հանդիպման ժամանակ փաստաթուղթ չստորագրվելու դեպքում օրակարգային կարող է դառնալ ռազմական գործողությունների հարցը: Ադրբեջան կոչվող պետության հերթական հիսթերիան այս անգամ հնչել է Քաղաքական նորարարության և տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մուբարիզ Ահմեդօղլուի բերանով: Նրա ասածներն, իհարկե, քաղաքական նորարարություն չեն, բայց կեղտոտ տեխնոլոգիաների կիրառում, թերևս, ենթադրում են: - Եթե փաստաթուղթ չստորագրվի, օրակարգում կարող է դրվել ռազմական գործողությունների հարցը: Այսինքն, Ադրբեջանը մտադիր է Մոսկվայի համաձայնությամբ և որոշակի իմաստով աջակցությամբ պատերազմ սկսել հայերի հետ: Ադրբեջանը լրջորեն պատրաստվում է պատերազմի: Թող հայերը չմոռանան նաև այդպիսի սցենարի զարգացումը,¬ ասել է տնօրենը: Ադրբեջանական լրջության չափը դժվար է պատկերացնել. այլ խնդիր է, թե «մեծ ախպերը» հիմա´ ինչ է ներշնչում նրանց: Մեկ ուրիշ հարց է, թե Մոսկվայի անունն ինչո՞ւ են բարձաձայնում: Եթե նույնիսկ իրապես ներքին պայմանավորվածություն կամ գաղտնի խոստում են ստացել, առավել ևս` իրենց ճակատագրական թվացող հանդիպումից առաջ լրջության մասին բարբաջողը պետք է որ սսկվեր: Իսկապես` քոչվորի հոգեբանություն: Բայց շարունակենք. մեզ նեղություն տանք` մեկ այլ մեջբերում էլ ընթերցել ոմն օղլուի ճամարտակումներից. - Լեռնային-ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցությունները մոտենում են իրենց տրամաբանական ավարտին: Մինչև հիմա Հայաստանը չի ունեցել լուրջ դիրքորոշում, որը կարող է հակազդել կազանյան հանդիպմանը կամ դատապարտել այն: Իսկ Հայաստանի հասարակությունը ձանձրացել է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը սպասելուց: Պատճառներից անկախ` հայկական հասարակության մեջ այդպիսի իրավիճակը կարող է ազդել հակամարտության կարգավորման վրա: Բայց Հայաստանում իրավիճակը դեռ չի խոսում այն մասին, որ այդ երկրի ղեկավարությունը պատրաստ է լեռնային-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, և որ Սերժ Սարգսյանը Կազանում փաստաթուղթ կստորագրի,¬ ասել է այս օղլուն` ավելացնելով, որ Ադրբեջանը պատրաստ է Կազանում փաստաթղթի և´ ստորագրմանը, և´ չստորագր մանը: Նախ ուշադրություն դարձնենք, թե քանի անգամ է նա կրկնում Լեռնային Ղարաբաղ նվիրական անվանումը. ձեռքը չի´ հասնում, բայց հո լեզուն էլ կապված չէ՞: Ինչ վերաբերում է հայ հանրության «ձանձրանալուն», ապա ինչի՞ ենք սպասում, որ ձանձրանանք կամ անհամբեր լինենք: Մեր գողացած տարածքները չէ, որ ազատագրվել են. մե´նք ենք ազատագրել ու մե´ր ունեցվածքն ենք մեզանով արել: Հայկական 2¬րդ անկախ պետությունն ենք ստեղծել, որը լա˜վ էլ զարգանում է, և սրա¬նրա կոկորդից չենք կախվում, թե հարա˜յ, հասեք` մեր թռցրածը նորից մեզ տվեք: Նախագահ Սերժ Սարգսյանն էլ, իհարկե, մեր պետությունների շահերից չբխող (էլ չենք ասում` այդ շահերին հակասող) փաստաթուղթ չի ստորագրի: Ու դա Ադրբեջան կոչվող նավթերկիրն էլ լավ գիտե. վկա` բանախոս¬տնօ րենի խոսքերը: …Հա´, Ահմեդօղլուն ջղաձիգ մի «հայտնագործում» էլ է արել, թե` Հայաստանը փորձում է կովկասյան տարածաշրջանում լարված իրավիճակ ստեղծել: Հետո էլ թե` Հայաստանն ուզում է որպես իր գործիք օգտագործել նաև Իրանին, որից նա կախված է: Ժողովրդական խոսք կա. մի ճյուղին նստել` ծառն է ուզում թափահարել: