Աստղային խա՞ղ «Մենք ամուսնանում ենք»


Յալթայում իր մենահամերգում Ֆիլիպ Կիրկորովը պարծենում էր, թե ի¯նչ մեծամեծեր են եկել իրեն լսելու և հանկարծ անսպասելի մի հայտարարություն է արել. շուտով ինքն ամուսնանում է և` - Իմ կինը լինելու է… Ալլա Պուգաչովան: Եվ մեր հարսանիքը կայանալու է նույն տեղում, նույն ժամին: Գրեթե այդ նույն ընթացքում Պրիմադոնայի մյուս ֆավորիտը նոր «յուղ լցրեց» ամուսնությունների «կրակին»` կատարելով իր նոր երգը` «Իմ օրինական կինը»: Երգը մոտավորապես այսպիսի տողեր ունի. Բարեկամներս ջահելներին են փնտրում. Նրանք այդպես են ուզում. ես` նույնպես, Բայց ինձ արդեն չես օգնի, Ես չեմ կարող առանց քեզ: Կյանքում աղջիկներ ես քիչ չեմ տեսել… Բայց դու ես ինձ կախարդել. Կախարդուհի՞ ես դու, թե՞ վհուկ պարզապես, Դո°ւ, կին իմ օրինական: Եթե Գալկինը հայ լիներ, երևի կբավարարվեր «Պառավ յարս» երգով: Բայց հայ չէ և սրտառուչ այդ երգից հետո իրեն ուղղված` «Վերջապես ե՞րբ եք ամուսնանալու» հարցին, անվարան պատասխանել է. - Աստված իմ, ձեզ ի՞նչը հանգիստ չի տալիս: Ընդհակառակը, դեռ չամուսնացած աղջիկներին հավերժ հույսով պահելու համար, ես պատրաստ եմ երբեք չամուսնանա°լ: Այսպիսով, նրանց երկրպագուների շրջանում ասեկոսեների նոր հիթ է ծնունդ առել: Իսկ աստղային ընտանիքներում սիրում են լռել հարսանիքների մասին: Օրինակ, Կիրկորովի հետ Պուգաչովայի ամուսնության մասին երգչուհու դուստրը` Քրիստինա Օրբակայտեն, իմացել էր գեղեցկության սրահում` մի հեռուստահաղորդումից: Որոշ ժամանակ անց նա ինքն է նույն կերպ վարվել. Միխայիլ Զեմցովի հետ զագսում գրանցված լինելու մասին նա մորը տեղեկացրել է մեկ տարի հետո… Ու մինչ Պուգաչովա-Գալկին կապի «օրինականացման» շուրջ թեժանում է խոսք ու զրույցը, ահա պարզվում է` - Ալլա Պուգաչովան ավելի շատ պետք է մտածի ապաշխարելու, քան հերթական տղայի հետ ապրելու մասին,- անցյալ հինգշաբթի ասել է Մոսկվայի պատրիարքարանի եկեղեցական ներքին կապերի բաժնի ղեկավարի տեղակալ, եպիսկոպոս Մարգ Եգորևսկին: Ի դեպ, հենց նա էլ 1994-ին Երուսաղեմի ռուսական հոգևոր առաքելության Տրոիցկյան տաճարում պսակադրել է Պուգաչովա-Կիրկորով զույգին: Իհարկե, մինչ այս հայտարարությունը ռուսաստանյան հոգևոր կենտրոնն արդեն բացառել էր Պրիմադոնայի կրկնակի պսակադրման հնարավորությունը: Հիմա հոգևոր սպասավորները մտահոգվում են երգչուհու բարոյական կերպարով: Այս առնչությամբ Ալլա Պուգաչովայի «մեկնաբանությունը» ավելի աշխարհիկ է. - Ես արդեն հոգնել եմ «դեղին» մամուլի մշտական ստերից. առաջին հերթին նրանց է պետք ապաշխարել: Ավելի քան համոզված եմ, որ որևէ հոգևորական նման բան ասել չէր կարող, որովհետև դրա համար ոչ մի առիթ չկար: Եթե ես պարտրաստվեի ամուսնանալ, պսակադրվել կամ չէ` ինքս այդ մասին կասեի բոլորին: Այս ամենն անպատշաճ է և շատ տհաճ: Կրկնում եմ` Մաքսիմի հետ մենք չենք պատրաստվում ո°չ ամուսնանալ, ո°չ պսակադրվել: Մենք ուղղակի ապրում ենք և ուրախանում կյանքով: Բայց ինչ-որ մեկը համառորեն փորձում է մարդկանց ներշնչել, թե ես համարյա, թեթևամիտ վավաշամոլ եմ: Ինչ արած, ոմանք ուրիշներին դատում են իրենց չափանիշներով: