Ս. Օհանյանն ընդունեց ԵԱՀԿ աշխատանքային խմբի ղեկավարին


ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց ԵԱՀԿ-ում Հունաստանի նախագահությանն աջակցող աշխատանքային խմբի ղեկավար, դեսպան Նիկոլաոս Կալանցիանոսի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին նաև ԵԱՀԿ-ում Հունաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան, տիկին Մարա Մարինակին, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինասը, ԼՂ հակամարտության կարգավորման հարցերով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկը, Հայաստանում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իոաննիս Կորինթիոսը: Հանդիպման սկզբում նախարարը ողջունեց դեսպանին` բարձր գնահատելով ԵԱՀԿ առաքելության դերը տարածաշրջանային անվտանգության ամրապնդման գործում` պատրաստակամություն հայտնելով հետայսու ևս աջակցել կազմակերպության աշխատանքներին: Հանդիպման ընթացքում կարևորվեց Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեությունը, ինչպես նաև ԼՂ հակամարտության կարգավոր ման հարցերով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Ա.Կասպրչիկի աջակցությունը շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանում իրավիճակի վերահսկման գործում: Ապա կողմերը մտքեր փոխանակեցին տարածաշրջանում վստահության ամրապնդման, կայունության, անվտանգության և համագործակցության խորացմանն ուղղված ջանքերի շուրջ: Հանդիպման ավարտին դեսպան Ի.Կալանցիանոսը շնորհակալություն հայտնեց նախարարին անկեղծ զրույցի, ինչպես նաև ԵԱՀԿ-ի հետ հետագա կառուցողական համագործակցության պատրաստակամության համար: ԳՆԴԱՊԵՏ Ս.ՇԱՀՍՈՒՎԱՐՅԱՆ