Թող բարին միշտ ուղեկցի Ձեզ, Դերասանապե´տ


ՎԱ­ՀԵ  ՇԱՀ­ՎԵՐԴ­ՅԱՆ. ՀՀ ­ժո­ղովր­դա­կան ար­տիստ, Վա­նա­ձո­րի Հով­հան­նես Ա­բել­յա­նի ան­վան պե­տա­կան դրա­մա­տի­կա­կան թատ­րո­նի գե­ղար­վես­տա­կան ղե­կա­վար

Անց­նող տա­րին ինձ հա­մար շատ հե­տաքր­քիր է ե­ղել, ո­րով­հետև կա­րո­ղա­ցել եմ կյան­քի կո­չել բո­լոր ծրագ­րերս,  ա­մե­նագլ­խա­վո­րը`  ու­նե­ցել եմ մի շարք նոր բե­մադ­րութ­յուն­ներ: Ըստ Տուր­գենևի «Ա­մի­սը` գյու­ղու­մ» պիե­սի «Իս­լաև» մե­նա­ներ­կա­յա­ցու­մը Յու­րի Ի­գիթ­խան­յա­նի կա­տար­մամբ: Մյուս մե­նա­ներ­կա­յա­ցու­մը`  Կա­րի­նե Խո­դիկ­յա­նի «Պե­նե­լո­պե­ն» Ագ­նե­սա Շահ­նա­զար­յա­նի կա­տար­մամբ տար­վա ըն­թաց­քում 4 մի­ջազ­գա­յին փա­ռա­տո­նե­րում հե­ղի­նա­կա­վոր մրցա­նակ­նե­րի ար­ժա­նա­ցավ: Ար­տերկ­րի փա­ռա­տո­նե­րից ես մաս­նակ­ցե­ցի Ե­րու­սա­ղե­մում կա­յա­ցա­ծին և շատ տպա­վոր­վե­ցի: Ե­րաժշ­տա­կան կո­մե­դիա­յի թատ­րո­նի հան­դի­սա­տե­սը բուռն խան­դա­վա­ռութ­յամբ ըն­դու­նեց  Նու­շի­չի «Տի­կին մի­նիստ­րու­հի­ն» բե­մադ­րութ­յանս ներ­կա­յա­ցու­մը`  Նա­րի­նե Ա­լեք­սան­յա­նի գլխա­վոր դե­րա­կա­տա­րութ­յամբ և կուռ դե­րա­սա­նախմ­բով: Ար­մեն Բա­յան­դուր­յա­նի «Աշ­նա­նա­յին ի­րիկ­նա­մու­տի» բե­մադ­րութ­յանս ներ­կա­յա­ցու­մը նոր առ­հա­վատչ­յան դար­ձավ Թբի­լի­սիի Պետ­րոս Ա­դամ­յա­նի ան­վան հայ­կա­կան պե­տա­կան դրա­մա­տի­կա­կան և Վա­նա­ձո­րի Հով­հան­նես Ա­բել­յա­նի ան­վան պե­տա­կան դրա­մա­տի­կա­կան թատ­րոն­նե­րի միջև հաս­տատ­ված ստեղ­ծա­գոր­ծա­կան 50-ամ­յա բա­րե­կա­մութ­յան նշա­նա­վոր­մա­նը նվիր­ված  թբի­լիս­յան հյու­րա­խա­ղա­յին խա­ղա­ցան­կում «Լիր ար­քա­յի» և «Չար ո­գո­ւ» հետ ու­շագ­րավ թա­տե­րա­կան խճան­կար ձ­ևա­վո­րե­լով: Քա­նի որ հայ­կա­կան թատ­րո­նի շեն­քը, ցա­վոք, դեռևս վ­թա­րա­յին վի­ճա­կում է, (հու­սանք` 2015-ին վեր­ջա­պես եր­կուս­տեք կձեռ­նար­կեն այդ խնդրի պատ­շաճ կար­գա­վո­րու­մը), մեր հյու­րա­խա­ղե­րը կա­յա­ցան Թբի­լի­սիի Գրի­բո­յե­դո­վի ան­վան ռու­սա­կան պե­տա­կան դրա­մա­տի­կա­կան թատ­րո­նի շեն­քում: Ինչ­պես ա­սում են` չկա չա­րիք ա­ռանց բա­րի­քի: Ա­բել­յան­ցի­նե­րի հան­րա­ճա­նաչ­ման հան­դի­սաս­րահն ան­հա­մե­մատ ընդ­լայն­վեց: Փայ­լուն  ըն­դու­նե­լութ­յուն գտանք:  Ի դեպ, իմ նա­խա­ձեռ­նութ­յամբ  գրի­բո­յե­դով­ցի­նե­րին մինչ այդ մենք էինք հյու­րըն­կա­լել  Սուն­դուկ­յա­նի ան­վան ազ­գա­յին  ա­կա­դե­միա­կան թատ­րո­նում ի­րենց 170-ամ­յա հո­բել­յա­նի ա­ռի­թով: Իմ կարևոր ձեռք­բե­րում­նե­րից եմ հա­մա­րում Դոս­տոևսկու «Ա­պու­շի» նոր բե­մադ­րութ­յու­նը իմ 2 կուր­սե­րի շրջա­նա­վարտ­նե­րով: Ան­չափ լա­կո­նիկ և դի­տար­ժան մի թա­տե­րա­խաղ, ո­րի ա­ռաջ­նա­խա­ղը կա­յա­ցավ  22-րդ «Թա­տե­րա­կան Լո­ռի» փա­ռա­տո­նում:

Ան­սահ­ման ու­րախ եմ, որ  մրցա­նակ­ներ շնորհ­վե­ցին  թե իշ­խան Միշ­կի­նի դե­րա­կա­տար Ար­մեն Քուշկ­յա­նին, թե նո­րաոճ  ե­րի­տա­սար­դա­կան ներ­կա­յաց­մա­նը: Ըստ էութ­յան, այդ­պի­սով գնա­հատ­վեց նաև իմ  ստեղ­ծա­գոր­ծութ­յան ան­բա­ժան մա­սը դար­ձած ման­կա­վար­ժա­կան եր­կա­րամ­յա գոր­ծու­նութ­յունս` Երևա­նի թատ­րո­նի և կի­նո­յի պե­տա­կան ինս­տի­տու­տում և Վա­նա­ձո­րի նրա մաս­նաճ­յու­ղում:  Ա­սեմ, որ «Թա­տե­րա­կան Լո­ռի­ն» էլ իմ ար­տիս­տա­կան տա­րեգ­րութ­յան կարևոր ի­րա­դար­ձա­յին  է­ջե­րից է: Տա­րե­մու­տի թա­տե­րա­կան գոր­ծու­նեութ­յանս մեջ ու­շագ­րավ նրբե­րանգ մտավ  ՀՀ ­ժո­ղովր­դա­կան ար­տիս­տու­հի Վիո­լետ Գ­ևորգ­յա­նի 70-ամ­յա հո­բել­յա­նի նշա­նա­վո­րու­մը` Վա­նա­ձո­րում «Աշ­նան արևո­վ», Երևա­նում`  մե­ծար­ման հան­դի­սութ­յամբ:  Շատ եմ կարևո­րում  նաև մեր թատ­րո­նի նվիր­յալ­ներ Գա­գիկ Դուր­միշ­յա­նի և Սո­ֆա Սո­ղո­մոն­յա­նի 60-ամ­յա  հո­բել­յան­նե­րի նշա­նա­վո­րու­մը: 

Մեծ ոգևո­րութ­յամբ եմ ծրագ­րում Հով­հան­նես Ա­բել­յա­նի 150-ամ­յա հո­բել­յա­նի նշա­նա­վո­րու­մը 2015-ին   հան­րա­պե­տա­կան թա­տե­րա­կան փա­ռա­տո­նի ձ­ևա­չա­փով, մեր բո­լոր թատ­րոն­նե­րի մաս­նակ­ցութ­յամբ: Ու­զում եմ այդ ա­ռի­թով  մո­ռա­ցութ­յու­նից փրկել Գեի «Տրիլ­բի­ն», ո­րի գլխա­վոր հե­րո­սի`  Սվեն­գա­լիի դե­րա­կա­տա­րու­մը  ե­ղել է Ա­բել­յա­նի դե­րա­ցան­կի զրնգուն ա­նուն­նե­րից մե­կը: ՀՀ ­ժո­ղովր­դա­կան ար­տիստ Հա­կոբ Ա­զիզ­յա­նի գլխա­վոր դե­րա­կա­տա­րութ­յամբ ա­բել­յան­ցի­ներս պի­տի փոր­ձենք բա­ցա­հայ­տել մեր ան­զու­գա­կան ար­տիս­տի կա­տա­րո­ղա­կան ար­վես­տի ան­հայտ է­ջե­րից մե­կը, որ ժա­մա­նա­կին գրվել է Ա­րուս Ոս­կան­յա­նի, Ժաս­մե­նի խա­ղըն­կե­րութ­յամբ:

Ար­վես­տա­գե­տի տա­րին, հատ­կա­պես ի­մը,  չի կա­րող  չու­ղեկց­վել  ո­րո­շա­կի  ինտ­րիգ­նե­րով, բամ­բա­սանք­նե­րով, ո­րոնց հան­դեպ ես ար­դեն ի­մու­նի­տետ ու­նեմ, նույ­նիսկ դի­մա­կա­յե­լու ուժ են տա­լիս ինձ: Ա­մե­նա­մեծ մարդ­կա­յին  կո­րուստս թա­տե­րա­գետ Մար­գա­րի­տա Յա­խոն­տո­վա­յի հե­ռա­նալն էր կյան­քից:  Հի­մա ար­դեն ինքս պատ­րաստ­վում եմ Մեծ Ե­ղեռ­նի 100-րդ ­տա­րե­լի­ցի կա­պակ­ցութ­յամբ Կա­րի­նե Խո­դիկ­յա­նի  գրած «Մեկ ժամ հի­շո­ղութ­յու­ն» պիե­սի բե­մադ­րութ­յա­նը, որն ինձ գրա­վեց թե­մա­յին չարչրկ­ված կարծ­րա­տի­պե­րից տար­բեր իր հե­տաքր­քիր մո­տեց­մամբ: 

Մեր կյան­քում, կեն­սագ­րութ­յան մեջ ե­ղած նե­գա­տի­վը կցան­կա­նա­յի հաղ­թա­հար­ված տես­նել: Նկա­տի ու­նեմ ժո­ղովր­դի ընդ­հա­նուր վի­ճա­կը:  Եր­բեմն մենք ստիպ­ված գու­նա­զար­դում ենք, բայց  ի­րա­կա­նութ­յան ար­տա­ռոց փաս­տե­րը սթա­փութ­յան են մղում` պետք է գո­նե մի քիչ թեթևաց­նել հա­յի վի­ճա­կը Հա­յաս­տա­նում:  Ես տես­նում եմ աս­պա­րե­զում քա­ղա­քա­կան գոր­ծիչ­ներ, ո­վքեր իս­կա­պես լրջո­րեն մտա­հոգ­ված են ժո­ղովր­դի վի­ճա­կով, կա­րող են բա­րե­փո­խում ի­րա­գոր­ծել: Այ­դու­հան­դերձ, երբ հազ­վա­դեպ ա­զատ ժա­մե­րիս դի­տում եմ որևէ կարևոր հար­ցի շուրջ Ազ­գա­յին Ժո­ղո­վի այս կամ այն նիս­տի հե­ռար­ձա­կու­մը, ա­մո­թից գե­տինն եմ մտնում. մե­ծա­մաս­նութ­յու­նը լու­ռու­մունջ, նույ­նիսկ  կար­ծես իր խղճի դեմ, քվեար­կութ­յուն­ներ է ա­նում: Ինձ հա­մար մեծ ցավ է ար­տա­գաղ­թի խնդի­րը, ո­րի տար­բեր դրս­ևո­րում­նե­րի հետ գրե­թե ա­մեն օր եմ առնչ­վում: Շատ կու­զե­նա­յի, որ հնա­րա­վո­րինս նվա­զեին ար­տա­գաղ­թի հիմ­քե­րը:

Ա­մե­նա­ճա­նաչ­ված, տա­ղան­դա­վոր ար­վես­տա­գե­տը, կոնկ­րետ թա­տե­րա­կան գոր­ծի­չը կա­րող է իր  բարձ­րար­վեստ ստեղ­ծա­գոր­ծութ­յամբ մի ներ­կա­յաց­ման տ­ևո­ղութ­յան չափ միայն հոգևոր-բա­րո­յա­կան գո­տեպն­դող լից­քեր փո­խան­ցել իր հան­դի­սա­տե­սին:  Ժան­րը կարևոր չէ:

Ցան­կա­ցած լավ ներ­կա­յա­ցում, հա­մոզ­ված եմ,  ի զո­րու է հան­դի­սա­տե­սին կտրել ա­ռօր­յա ռիթ­մից  սուր հար­ցադ­րում­նե­րով իր ա­սե­լի­քով, վառվ­ռուն թա­տե­րայ­նութ­յամբ, ա­ռողջ հու­մո­րով, նրբահ­յուս գե­ղա­գի­տութ­յամբ: Դի­տած ներ­կա­յաց­ման տպա­վո­րութ­յու­նը որ­քան եր­կար կա­րող է պահ­պան­վել տուն­դար­ձից հե­տո, դժվա­րա­նում եմ ա­սել, ըստ երևույ­թին` նա­յած սո­ցիա­լա­կան պայ­ման­նե­րին: Մեզ բո­լո­րիս, կար­ծում եմ, բա­րութ­յունն է պա­կա­սում, Բա­րին թող շա­տա­նա: