Ձեր հոգու պես միշտ առողջ եղեք, Մաե´ստրո


ՌՈՒ­ԲԵՆ ՄԱ­ԹԵ­ՎՈՍ­ՅԱՆՀՀ ­ժո­ղովր­դա­կան ար­տիստ, Ա­րամ Մե­րան­գուլ­յա­նի ան­վան ժող­գոր­ծիք­նե­րի ան­սամբ­լի գե­ղար­վես­տա­կան ղե­կա­վար

Ծննդյան տո­նե­րը նրա հա­մար չեն, որ փաս­տենք, թե մի տա­րով էլ ծե­րա­ցանք և տխրենք: Ես տխուր հաշ­վարկ­նե­րով զբաղ­վե­լու ժա­մա­նակ չու­նեմ, ո­րով­հետև ոչ տանն են թող­նում ծե­րա­նալ, ոչ էլ` դրսում: Հան­րա­յին ռա­դիո­յի «15 րո­պե» նո­րաս­տեղծ հա­ղոր­դա­շա­րով Մար­տին Վար­դա­զար­յա­նի հետ ա­մեն հինգ­շաբ­թի ներ­կա­յաց­նում եմ մեր ժա­մա­նակ­նե­րի  մշա­կույ­թը կեր­տած բո­լոր նվիր­յալ­նե­րին` Ար­տե­մի Այ­վազ­յան, Շա­րա Տալ­յան, Ա­րաք­սի Գյուլ­զադ­յան, Գո­հար Գաս­պար­յան... Անց­յալ դա­րի 70-ա­կան­նե­րից մեր ան­սամբ­լին ան­դա­մագր­ված տա­ղան­դա­վոր ե­րա­ժիշտ­ներ  Միհ­րան Դե­միրճ­յա­նի եր­գա­շա­րի և Օ­նիկ Գալստ­յա­նի  պա­րա­յին սյո­ւիտ­նե­րի ձայ­նագ­րութ­յուն­նե­րով հան­րա­յին ռա­դիոե­թե­րի ոս­կե ձայ­նա­դա­րա­նը հարս­տաց­նե­լու  աշ­խա­տանք­նե­րի ռիթմն  եմ ջա­նում ան­խա­թար պա­հել:

Կցան­կա­նա­յի, որ «Ա­վան­գար­դի» յու­րա­քանչ­յուր նո­րըն­ծա հա­մա­րը, ինչ­պես ե­ղել է 1923-ից ի վեր,  լի­ներ ա­ռա­վել ու­շագ­րավ նա­խոր­դից, որ թեր­թը  միշտ լի­ներ ա­վան­գար­դիս­տի իր դե­րում, այ­սինքն միշտ նո­րա­րար, միշտ ա­ռաջ նա­յող, միշտ ա­ռա­ջի­նը: Ինչ­պես միշտ, տաս­նամ­յակ­նե­րի դա­վա­նան­քին հա­վա­տա­րիմ, չմո­ռա­նար ե­րի­տա­սարդ­նե­րին, նե­րա­ռեր իր է­ջե­րում և ներ­կա­յաց­ներ մեր ազ­գի բո­լոր նո­րա­հայտ  տա­ղանդ­նե­րին: Ճիշտ այն­պես,  ինչ­պես 1962-ին, Ար­մեն Հով­հան­նիս­յա­նի գրչով,  ինձ նոր թռիչ­քի թ­ևեր տվեց` գնա­հա­տե­լով իմ եր­գե­ցո­ղութ­յան յու­րա­քանչ­յուր ելևէ­ջում որ­պես հնչա­կան մար­գա­րիտ և մաղ­թեց, որ այ­դու­հետ լի­նեի ոչ միայն հե­տաքր­քիր, այլև շա­րու­նա­կեի երգ­չա­կան վե­րըն­թաց գոր­ծու­նեութ­յուն ծա­վա­լել: Հի­մա էլ հո­գիս կջեր­մա­նար ինձ հաս­ցեագր­ված հա­մար­ժեք մաղ­թան­քից, քա­նի դեռ երգս զրնգում է: