Էնվերի բանաձևի երկարակեցությունը


Ոչ վաղ անցյալում Թուրքիայում ծագած հակահրեական տրամադրությունները կարծես թե ադրբեջանական փուլ են թևակոխել, որը տրամաբանական դրդապատճառներ ունի£ ՀԱԿ անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանի դիտարկմամբ` - Այդ լավ կամ վատ լինելը ժամանակավոր է£ Այնպիսի երկրներում` ինչպես Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, արտաքին օգտագործման համար նախատեսված թեզերը, իհարկե, չեն կարող գաղտնի լինել հասարակության համար£ Ադրբեջանը պաշտպանում է Թուրքիային, վերջինս ունի ընդգծված հակաիսրայելական մոտեցում£ Իսկ քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանի հավաստմամբ. - Իսկապես Իսրայելում հակաթուրքական տրամադրությունները բարձրացել են, բայց ես համոզված եմ ասում, որ դա ժամանակավոր է. Թուրքիան ու Իսրայելն իրար շատ պետք են£ Նրանց քաղաքականությունները տարածաշրջանում համընկնում են£ Իսկ Սումգայիթի հարձակումներում առկա է ադրբեջանական ամբոխի գործոնը£ Ես չեմ կարծում, որ սա կազմակերպված է եղել. դա ինչ¬որ ազգայնական փոքր խումբ է£ Եթե կազմակերպված լիներ, զոհեր շատ կլինեին£ Նրանք շուտ կջարդեն այդ ալիքը£ Իրադարձությունները ենթադրել են տալիս, որ Սումգայիթում հրեական ընտանիքների վրա հարձակումները և° սիոնիստներին ուղղված նախազգուշացնող քաղաքական հաղորդագրություն էր, և° Թուրքիային սիրաշահող` ազգակցական հավատարմության ժեստ£ Իսրայելի խորհրդարանական ընտրություններում կուսակցություններից մեկը հրաժարվում է հայտնի Շագալի ծառայություններից, ով այլևս պատգամավոր չէ£ Բացի այդ, երեսփոխաններից և ոչ մեկը լեռնային հրեա չէ, ում կարող էին ադրբեջանցի համարել£ Ավելին, Թուրքիայի նախագահ Ա. Գյուլը պատմության մեջ առաջին անգամ պետական եռօրյա այցով մեկնեց Ռուսաստան` դիվանագիտական քայլերով մինչպետական համագործակցությունը ամրապնդելու, ինչը, բնականաբար, Արևմուտքի ամանորյա երազանքը չէր£ Ադրբեջանական բռնարարքներն ինքնագլուխ ամբոխավարություն որակելը, իհարկե, ճշմարտացի չի կարող լինել. բավական է հիշել նրանց ավագ եղբոր` Թուրքիայի նույնաձեռագիր նախճիրները£ Հրեաների դեմ վերջին հարձակումները 1988¬ին Սումգայիթի հայկական ջարդերի անհամեմատ մեղմ կրկնությունն էին£ Իսկ Սումգայիթի ջարդերը 1915 թ. ցեղասպանության շարունակությունն էին, որի ժամանակ Թուրքիո կառավարությունը, բանտարկյալ խուժանին զինվորական համազգեստ ու զենք տալով, էնեզեների, չեթենների 10-յակ հազարանոց մարդասպանների զորք էր ստեղծում£ Ու հիմա էլ դժվար չէր լինի` պատժիչ հատուկ ջոկատին քաղաքացիական հագուստով քողարկելը£ Դրան գումարած` Էրգենեկոնի գործով ձերբակալված Իբրահիմ Շահինի վերջին ցուցմունքները£ Պարզվում է, որ եթե նրան հունվարի 7¬ին բերման չենթարկեին, հինգ օր հետո ինքը նշանակվելու էր 150 զտարյուն թուրք զինվորներից բաղկացած «Ընդհատակյա» ստորաբաժանման հրամանատար, որը «ներքին մաքրություն» պետք է հաստատեր` հայերին, քրդամետ հրեաներին վերացնելով£ Այս պարագայում խիստ ուշագրավ է 1915 թ. Թուրքիո ռազմական նախարար Էնվեր փաշայի հայտարարությունը. - Այսուհետև մեր քաղաքականությունը պիտի լինի «Թուրքիան թուրքերի համար»£ Սկսել ենք ազատվել նախ հայերից, հետո` հույներից և ամենավերջն էլ` հրեաներից£ Նույնիսկ չպիտի չխնայենք գերմանացիներին£ Այո, ուզենք թե չուզենք` մեր անփառունակ դրացիների արյան կանչն է խաղաղ բնակչի վրա հարձակվելն ու քնած մարդուն կացնահարելը£ Եվ փաստորեն, ոչ միայն օսմանյան, այլև «զրադաշտական» Թուրքիայում էլ են էնվերական բանաձևին դեռևս հետամուտ£

Տիգրան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ