Ագիլերան նոր թուլություն ունի` ալկոհոլը


Պարզվում է` երգչուհին արդեն ալկոհոլային հակվածություն ունի: Անցյալ շաբաթ Քրիստինա Ագիլերան նույնիսկ ձերբակալվել է` խիստ հարբած վիճակում իրեն անվայելուչ պահելու համար: Ոստիկանության բաժանմունքում նրան պահել են մի քանի ժամ` մինչև սթափվելը, ապա ազատ արձակել: Որևէ մեղադրանք փոփ աստղին չի առաջադվի, և երգչուհին էլ միջադեպի վերաբերյալ որևէ մեկնաբանություն չի արել: Սակայն նրա մտերիմներն արդեն չեն թաքցնում իրենց անհանգստությունը` Քրիստինայի վարքագծի առնչությամբ: Նրանք հավաստիացնում են, որ ալկոհոլի հետ Ագիլերան «բարեկամացել» է` ամուսնուց բաժանվելուց և ռեժիսորի ասիստենտ Մետ Ռաթլերի հետ նոր սիրավեպ սկսելուց հետո: Նրա նախկին ամուսինը` երաժշտական մենեջեր Ջորդան Բրեթմանն էլ խոստովանել է, որ Քրիստինան նախկինում ևս հակում է ունեցել ալկոհոլի հանդեպ, ինչը և իրենց ընտանեկան վեճերի հիմնական պատճառներից էր: