ԲԱՂԴԱՍԱՐՈՎԸ ՄԵՂԱՎՈՐ ՉԷ


 

«Արմավիա» ազգային փոխադրողի սահմանած գների դեմ բոլորն են խոսում, բոլորն են նկատում, որ ընկերության սահմանած գներն անօրինակ են ողջ աշխարհում: Միխայիլ Բաղդասարովը ոչ թե իր գլխավորած ընկերության, այլ «Զվարթնոցի» մեղքն է համարում գնային նման քաղաքականությունը.

- Ցանկալի կլիներ, որ ծառայություններն ավելի մատչելի լինեին, որ մենք կարողանայինք ավիատոմսերի գները նվազեցնել: Մենք գտնում ենք, որ «Արմավիայի» համար «Զվարթնոցը» պետք է ավելի ցածր սակագներ կիրառի, քան մյուս ընկերությունների համար, որովհետև մենք  համարվում ենք ազգային փոխադրող և «Զվարթնոցից» ամենաշատ թվով չվերթներ մենք ենք կատարում: Դա այդպես է ամբողջ աշխարհում: Ընդհանրապես ցանկացած փոխադրողի համար օդանավակայանները գին են սահմանում` հաշվի առնելով նրանց կատարած չվերթների քանակը, և որքան այդ քանակն աճում է, այնքան գները տվյալ ընկերության համար նվազում են, այսինքն` կիրառվում են զեղչեր: Իսկ «Զվարթնոցի» դեպքում գները նույնն են` որքան չվերթ ուզում ես արա:

Ինչ-որ չափով համաձայնելով ՌԴ քաղաքացի Մ. Բաղդասարովի հետ, այնուհանդերձ հարցնենք, թե արդյո՞ք «Զվարթնոցն» է մեղավոր, որ «Արմավիան» ուղևորներին մատուցում է անհայտ ծագման սնունդ` հնացած հացով ու անհասկանալի փաթեթավորմամբ...