Ա˜Յ ՔԵԶ ԱԴԱՆԱ


 

Ինչպես հաղորդում են որոշ թուրքական լրատվամիջոցներ, Ադանայում պատրաստվում են կառուցել Խոջալուի «ջարդերին» նվիրված հուշարձան`` գրեթե պատճենելով մեր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը.

- Թուրքերն ու ազերիները նույն ազգից են, ուստի պարտավոր ենք երիտասարդ սերունդներին միշտ հիշեցնել հայերի գործած ոճիրների մասին,- հայտարարել են նախաձեռնության հեղինակ թուրքական ազգայնական ուժերի ներկայացուցիչները:

Ցինիզմն այսքան ակնհայտ չէր լինի, եթե կեղծիքի վրա հենված մտագարության մորմոքով կառուցվելիք հուշարձանի համար ընտրվեր մեկ այլ վայր:

Բայց թուրքերը միշտ գերազանցում են իրենք իրենց և այս անգամ որոշել են կեղծիքի ու ստի հուշարձանը կանգնեցնել հայոց հնագույն Ադանայում, ուր 1909 թվականին իրականացրեցին հայերի կոտորածներ ու« ինչպես միշտ` մնացին անպատիժ: Ժամանակին ոչինչ չարվեց այս եղեռնագործությունը հանրահռչակելու, թուրքերի իրական դեմքն աշխարհին ցույց տալու համար:

Ադանայի քաղաքային իշխանությունները տակավին զերծ են մնում բացատրություններ տալուց, սակայն ակնհայտ է, որ այստեղ չէին նախաձեռնի մի հուշարձանի կառուցում, եթե չլիներ իշխանությունների համաձայնությունը: Իսկապես «խելոք» են թուրքերը, նրանք Խոջալուի հուշարձանը կառուցում են հենց Ադանայում` այսպիսով ջնջելու, մոռացության տալու Ադանայի ողբերգական իրադարձությունները: Ավելի ճիշտ` հայոց ողբն էլ սեփականելու: Ու չի բացառվում, որ հետագայում էլ հայտարարեն, թե Ադանայում հայերն են նախահարձակ եղել, հայերն են կեղծել պատմությունը:

Ցեղասպանության 100-ամյակի նախօրյակին թուրքերը պատրաստ են դիմել ցանկացած քայլի, միայն թե հեռացնեն իրենցից պատմության ու ժամանակների մեղադրանքները, միայն թե կարողանան «ջրից չոր դուրս գալ»: Պատահական չէ, որ հատկապես այս օրերին թուրքական ռադիկալ ուղղվածության և ազգայնական տրամադրություններով առաջնորդվող որոշ թերթեր անդրադառնում են Խոջալուին, տպագրում մեծածավալ հոդվածներ: Այսօր Թուրքիան օգտագործում է ադրբեջանական գործոնը` այն իր համար վահան ու պաշտպանական զրահ դարձնելով: Թուրք առաջավոր մտավորականության շրջանում ամեն ինչ անում են, որպեսզի պաշտոնական Անկարային ստիպեն ճանաչելու Ցեղասպանությունը, վերջ դնելու պատմական անարդարությանն ու հայ-թուրքական սրված հարաբերություններին:` փորձելով հակադարձել, ձգտելով օրակարգից հանել Ցեղասպանության ճանաչման խնդիրը:

Իհարկե, հենց Թուրքիայում շատերն են համոզված, որ վաղ թե ուշ հաղթանակելու է ճշմարտությունը, սակայն այսօր երիտասարդության շրջանում հատկապես քարոզելով ադրբեջանցիների հանդեպ հայերի «գործած վայրագությունները», թուրքական իշխանությունները պատրաստվում են մեծացնել մի սերունդ, որը կասկածի տակ առնի Ցեղասպանությունը և պաշտպանի ազերիների «դատը»:

Ահա ժամանակակից Թուրքիայի խաղաքարտերից մեկը, որը նա կամենում է մշտապես շրջանառության մեջ պահել:

Լ. Մ.