Ազատության մեդալ` Միխայիլ Գորբաչովին


Պարզվում է` ԽՍՀՄ վերջին առաջնորդի խիզախումը շատ ավելի բարձրարժեք է, քան ընկալվել է «խորհրդաբնակների» կողմից: Իսկ Միացյալ Նահանգներում առ այսօր գնահատվում է Գորբաչովը: Ահավասիկ, նորերս նա արժանացել է Ֆիլադելֆիայի սահմանադրության ազգային կենտրոնի բարձրագույն պարգևին` Ազատության մեդալի: ԽՍՀՄ առաջին ու վերջին նախագահի մեդալը կհանձնվի այս տարի, սեպտեմբերի 18-ին կայանալիք հատուկ արարողությամբ: Հանձնողն էլ ոչ այլ ոք է, քան Կենտրոնի նախագահ, ԱՄՆ երբեմնի նախագահ և Սպիտակ տան ներկայիս ղեկավարի հայրը` Բուշ ավագը: ԼՁԸՀ-ՁԸհհ-ի փաստմամբ, Մ. Գորբաչովն այդ պարգևին արժանացել է «տասնամյակներ ձգվող, վտանգավոր «սառը պատերազմին» վերջ դնելու խիզախության, ինչպես նաև նրա համար, որ նա «հույս և ազատություն է տվել երկաթյա վարագույրներից այն կողմ ապրող միլիոնավոր մարդկանց»: