20 տարի` ասֆալտի տակ


Բեռլինի հրշեջծառայության աշխատակիցներն անցյալ շաբաթ վերացրել են ռադիոակտիվ ճառագայթման մի աղբյուր, որը հայտնաբերվել է Պրենցլաուեր Բերգ շրջանի Շտարհարդերշտրասե փողոցի ասֆալտի տակ (տեղեկացրել է Tagesspiegel¬ը)£ Այն ցեսիում-137 քիմիական տարր պարունակող մետաղյա մի խողովակ է եղել` ասֆալտի մակերեսից մի քանի սմ խորությամբ թաղված£ Շուրջ 20 տարի վտանգավոր այդ ձողն աննկատ է մնացել բոլորի աչքից£ Ասել է թե` ճիշտ այդքան ժամանակ այդ հատվածում հողափորման որևէ աշխատանք չի կատարվել. երևի ասֆալտն այնքան որակով է եղել, որ թարմացման կարիք չի ունեցել£ Ենթադրվում է, որ մետաղյա փողրակը չափիչ սարքի մասերից է£ Իսկ թե ինչպես է հայտնվել հողի վերին շերտում` հայտնի չէ£ Հայտնաբերման օրը նշյալ փողոցի 4 մ2 տարածքում ճառագայթման մակարդակը 4 անգամ գերազանցել է թույլատրելի չափը£ Այսուհանդերձ, ճառագայթարձակ ձողը հեռացնող մասնագետներն անցորդներին հանգստացրել են` թե արձակվող ճառագայթաչափը սպառնալի չէ նրանց համար£