Այսուհետ նաև` զինվորուհիներ


Մոսկվայի քաղաքապետն առաջարկել է բանակում ներգրավել նաև շարային ծառայությանը ոչ պիտանի երիտասարդներին ու աղջիկներին£ Լուժկովի կարծիքով առողջական խնդիրներ ունեցող պատանիները հայրենիքին կարող են ծառայել որպես տեխնիկական մասնագետներ£ Իսկ կանանց հնարավոր զինծառայության ձևերի մասին նա չի արտահայտվել£ - Մոսկվայում զորակոչվողների մոտ 40 տոկոսը զինծառայության պիտանի չէ£ Նրանք կարող են հրավիրվել տեխնիկական ուղղություններում,¬ ասել է քաղաքագլուխն անցյալ շաբաթ կայացած կառավարության նիստում, որտեղ քննարկվում էր ռազմահայրենասիրական, ֆիզիկական դաստիարակչական աշխատանքների կատարելագործման և Զինված ուժերում սովորող ու ուսանող երիտասարդներին ծառայության նախապատրաստելու նախագիծը (տեղեկացրել է ՀԼԸ "ծՏՉՏրՑՌ"¬ն)£ Լուժկովը մանրամասնել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների մեծ պահանջարկ կա բանակում. - Այսօր անչափ կարևոր է զինվորներին տեղեկատվությամբ զինելը, ինչը պայմանավորված է գերժամանակակից միջոցների օգտագործմամբ£ Նա նաև առաջարկել է` «ինչ¬որ կերպ» հարկավոր է բանակ հրավիրել և գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին. - Ոչ մի հարցում չի կարելի անտեսել աղջիկներին,¬ կարծիք է հայտնել նա£