Մասնատում են Ջավախքը...


Ընտրություններին նախորդող և հաջորդող լարվածությունը, հենց ընտրությունների տրամաբանությունից ելնելով, օրինաչափ կարելի է համարել: Ահա այդ լարվածությամբ թերևս բացատրվեն վերջին շրջանում Ջավախքում ծայր առած այն իրադարձությունները, որոնք գաղափարապես պառակտում են ջավախահայությանը: «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը «Միասնական Ջավախք» կուսակցության այն քայլը, որը սկիզբ դրեց տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին հաջորդած իրարանցումներին, համարեց դավաճանական: Դա կարելի էր համարել նաև շախմատային քայլ. իշխանության փափուկ աթոռին հասնելու համար չեն ծուլացել հասնել Թիֆլիս ու միանալ վրացական ընդդիմադիր «Արդյունաբերությունը կփրկի Վրաստանը» կուսակցությանը (խե՜ղճ ջավախքցի. ի՜նչ արդյունաբերություն է փրկելու քեզ...): «Ազգային շարժում» կառավարող կուսակցության հաղթանակը Ջավախքում, թերևս, պատճառ դարձավ, որ «Միասնական Ջավախքն» ու վրացական ընդիմադիր կուսակցությունը բարձրացներ «...բողոքարկե°լ ընտրությունները» պահանջը, ու հապճեպորեն գրվեր «Ախալքալաքի ոստիկանապետին ծեծելու» ծիծաղելի սցենարը, որին մեծ անհամբերությամբ սպասում էին սցենարին նախածանոթ լրատվամիջոցները (ըստ Թորոսյանի, նաև «Ռուսթավի 2-ը»): Ջավախահայ գործիչ Շիրակ Թորոսյանը, ում մտահոգում էին այս իրադարձությունները, չի ցանկանում, որ թշնամանք ու պառակտություն առաջանա Ջավախքում, որը նա համարում է հայ-վրացական բարեկամության առանցք...

Զարուհի ԴԻԼԱՆՅԱՆ