ԱՐԵՎՄՈՒՏՔՆ ԱՌԱՅԺՄ ԼՌՈՒՄ Է


«Հավասարը` հավասարների մեջ». այսպես է բնութագրել ԱՊՀ անդամ Ռուսաստանի Դաշնությանը նրա առաջին նախագահ Բորիս Ելցինը£ Այնուամենայնիվ, ակնհայտ է, որ բոլորին հավասար Ռուսաստանն այսօր ամեն ինչ անում է, որպեսզի տարածաշրջանում (մի քիչ էլ աշխարհում) խաղի կանոններ թելադրողն ինքը լինի£ Անհնազանդ Ուկրաինային հնազանդեցնելուց` 30 տոկոս ցածր գնով գազ վաճառելու միջոցով նրան հավաքագրելուց հետո, հասավ վերջին ժամանակներս Ամերիկայից հետ քաշվող Թուրքիային իր կողմը գրավելու հերթը£ Ոմանք պնդեցին, և որոշ լրատվամիջոցներ էլ նշեցին, թե Դմիտրի Մեդվեդևի` անցած շաբաթ այդ երկիր կատարած այցի արդյունքը զուտ տնտեսական էր, որ այնտեղ 20 միլիարդ ԱՄՆ դոլարի արժողության առաջին ատոմակայանի կառուցմանը Ռուսաստանի մասնակցության մասին պայմանագիր կնքելով, Թուրքիան ավելացրեց Ռուսաստանից էներգետիկ կախման մեջ գտնվող երկիրների թիվը£ Այնուամենայնիվ, ՌԴ նախագահն Անկարայում ընդգծել է, որ ժամանակին իր երկիրն առաջինն է ճանաչել Թուրքիայի Հանրապետությունը, ռազմատեխնի կական և ֆինանսական աջակցություն ցույց տվել թուրք ժողովրդին£ Դմիտրի Մեդվեդևը սա ասել է, ու Հայաստանում հերթական անգամ հիշել են Կարսի ու Սևրի պայմանագրերը, նաև` Կարսի օտարումը... Մանավանդ, չարաբաստիկ զուգադիպությամբ, թե՞ ճակատագրի բերումով, գրեթե նույն օրերին Երևանում էր ԵԽԽՎ նախագահ, ազգությամբ թուրք Մևլութ Չավուշօղլուն, որը հրաժարվեց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելել... Հերթական անգամ ասենք` «ինչևէ՞» ու առաջ անցնե՞նք£ Անկարայում տնտեսության, էներգետիկայի բնագավառներում գրեթե ռազմավարական բնույթի շուրջ 20 պայմանագիր կնքելուն զուգահեռ քննարկվեցին նաև հայ¬թուրքական հարաբերություն ներին ու ղարաբաղյան հակամարտությանն առնչվող հարցեր£ Հայ¬թուրքականի մասին Մեդվեդևը նշել է, որ հայտնի պատճառներով Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների խնդիրը երկար ժամանակ չի լուծվում, բայց ինքը հույս ունի, որ «կողմերը հանգելու են անհրաժեշտ վճիռներին ու վերականգնելու են հարաբերություններն ամբողջ ծավալով»£ Այսինքն, Ռուսաստանի նախագահը ցանկանում է նշել, որ հայ¬թուրքական գործընթացում իր երկիրը նույնպես շատ կարևոր դիրքեր է զբաղեցնում, որ առանց Ռուսաստանի մասնակցության, հատկապես Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունն անհնարին են£ Սա, թերևս, 2008 թ. ռուս¬վրացական հնգօրյա պատերազմի առնչությամբ կովկասյան համագործակցության հարթակ ստեղծելու Թուրքիայի առաջարկի պատասխանն էր£ Ըստ էության` ոչ Թուրքիան է մոռանում Օսմանյան կայսրության անփառունակ ժամանակների իր փառքի մասին, ոչ էլ Մոսկվան է հրաժարվում մեծապետականությանը բնորոշ հավակնություններից£ Ժամանակին այդպիսին էր նաև Հռոմը` բոլորին նվիրել-պարտադրելով իր` հռոմեական կայսրության պատկերացրած խաղաղությունն ու կայունությունը£ Ղարաբաղի մասով Անկարայում ասվածը լիովին հասկանալու համար, թերևս, հարկ է հիշել Մեդվեդևի թուրքական այցին նախորդած անցուդարձը£ Ռուսաստանի Դաշնության արտաքին գերատեսչության ներկայացուցիչ Նեստերենկոն ասել է, թե ԵԱՀԿ Մինսկի խմբին Թուրքիայի մասնակցության և Իրանի միջնորդ լինելու հարցերը կարելի է քննարկել£ Արդեն Անկարայում Մեդվեդևը կարծիք է հայտնել, որ Մոսկվան և Անկարան մտադիր են նպաստել կովկասյան տարածաշրջանում կայունության հաստատմանը և, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության լուծմանը£ Ասուլիսում ռուս ղեկավարը հայտարարել է, որ վերջին ժամանակներում բավական հուսադրող քայլեր են արվել հակամարտության կարգավորման ուղղությամբ. - Բայց դա չի նշանակում, որ բոլոր հարցերում համաձայնություն է ձեռք բերվել£ Ես ինքս երկու երկրների նախագահներին առաջարկել եմ միջնորդական ծառայություններ£ Բնականաբար, իրենց ավանդը պետք է ունենան նաև Մինսկի խմբի մյուս մասնակիցները, բայց նախապես բոլոր հարցերը պետք է քննարկեն հակամարտության բուն մասնակիցները` Հայաստանը և Ադրբեջանը£ Ըստ էության, նոր ոչինչ չի ասված. Ռուսաստանը պատրաստ է աջակցել, մյուս կողմից` համաձայնում է, որ Թուրքիան հանդես գա միջնորդական առաքելությամբ, թեև վաղուց և բոլորին է հայտնի ղարաբաղյան հարցում Անկարայի շահագրգռությունները£ Բայց նաև ակներև է` Ռուսաստանը ջանում է պահպանել ստատուս քվոն` հավակնելով հակամարտության գոտում ռուս խաղաղապահների մանդատին` Իրանի և Թուրքիայի համաձայնությունը ստանալով£ Ըստ էության, անցած շաբաթվա ընթացքում Եվրամիության և Ամերիկայի Միացյալ Նահանգների աչքի առջև երկու նախկին կայսրությունների միջև գրեթե ռազմավարական գործընկերության համաձայնություն է կայացել£ Իհարկե, այդ երկու նախկիններից յուրաքանչյուրն իր շահերն ունի, բայց դրանք մի կետում այսօր համընկնում են. հնարավորին չափ տարածաշրջանում բացառել Արևմուտքի ներկայությունը£ Վերջինս առայժմ լռում է£ Այս գործընթացին լռությամբ ու համբերությամբ հետևում է նաև Միացյալ Նահանգները£ Բայց անհնար է, որ երկար պահպանվի այդ լռությունը£ Հունիսի առաջին տասնօրյակին սպասվում է Դմիտրի Մեդվեդևի պետական այցը նաև Հայաստան£ Թերևս, դրանից հետո արդեն չի ուշանա Միացյալ Նահանգների արձագանքը£

Տարոն ՄԻՐԶՈՅԱՆ