Ջեքսոնի մահը` դարի խարդախություն


Անվանի երաժշտական պրոդյուսեր Յանա Ռուդկովսկայան, գտնում է, որ փոփ արքայի մահն, այնուամենայնիվ կանխամտածված է£ ՁՈռվօռ ջՉպջՊ ամսագրում նա գրել է, որ Ջեքսոնի բազմամիլիոն պարտքերի խնդիրը լուծելու լավագույն միջոցը սա էր£ ¬ Երբ հայտարարեցին Ջեքսոնի մահվան մասին, ես հիշեցի իմ շփումը արևմտյան մի երաժշտական մենեջերի հետ£ Նոր¬նոր հայտնի էր դարձել, որ Ջեքսոնը 50 համերգներից բաղկացած շրջագայություն է ծրագրել, բայց այդ մենեջերն ինձ ասաց. «ոչ մի համերգ չի լինի. դրանց նախօրյակին Մայքլը կանհետանա, իսկ ամբողջ աշխարհը կսարսռա դարի ամենավիթխարի խարդախությունից,¬ հավաստիացրել է Ռուդկովսկայան£ Նրա խոսքերով` ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ երգաստղի կյանքի վերջին տարիները գահավեժ վայրէջք էին. պարտքեր, հալածանք մամուլի կողմից, լճացում արվեստում£ Իսկ Ջեքսոնի մահից անմիջապես հետո նրա երգերը միանգամից բարձրացան հիթ¬շքերթների առաջին հորիզոնականներ£ - Մայքլը նաև ցանկանում էր պարտքերից ազատվել£ Եվ լավագույն ելքն էր` այնպես անել, որպեսզի բոլորը մտածեին, թե նա մահացել է£ «Մահը» կլուծեր Մայքլի բոլոր խնդիրները£ Կարիք չկար ձեռնարկել հոգնեցուցիչ համերգային շրջագայություն և մտածել` ինչպես վճարել պարտքերը,¬ գտնում է նա£ Ավելին, Ռուդկովսկայան «գաղտնիակերպ» մի տեսություն է հուշել` թե նոր շոուի վերջին փորձին Ջեքսոնի փոխարեն մասնակցել է նրա նմանակը£ - Ջեքսոնը շատ նմանակներ ունի և նրանց օգտագործում էր` երբ ինքը չէր ցանկանում ի հայտ գալ… Այդ փորձը հատուկ կազմակերպված էր, որպեսզի աշխարհն ապահովվեր «Ջեքսոնի վերջին լուսանկարներով»,¬ կարծիք է հայտնել Ռուդկովսկայան` հավելելով, որ երգիչը կվերադառնա բոլորովին նոր կերպարով£ Հիշենք, որ վերջին տարիներին Մայքլը դեմքը ծածկում էր ակնոցով ու գլխաշորերով, չի բացառվում, որ նա վաղուց արդեն նորից փոխել է իր արտաքինը£ Նշենք նաև, որ բրիտանական մի քանի ոչ բարձրակարգ լրատվամիջոցներ երգչին վերջին հրաժեշտից հետո տեղեկացրին, որ Մայքլ Ջեքսոնի դագաղը դատարկ է եղել£ Իսկ ինչպես ձՐՈս տՈոսՌրՌՑՌ ՎՏվՌՑՏՐ¬ն է տեղեկացրել փոփ արքայի մերձակա շրջապատում բացահայտորեն հայտարարում են, որ, իսկապես, հրաժեշտի արարողության ժամանակ դագաղը դատարկ է եղել, և Ջեքսոնին հուղարկավորել են դեռևս նրա վերջին շոուից առաջ£ Այլոք նույնպես համոզված են, որ դիարկղը եղել է առանց իրենց կուռքի մարմնի£ Նրանք կարծում էին, որ Ջեքսոնի մարմինը գտնվել է գաղտնի մի վայրում և հուղարկավորության առիթով ստեղծված իրարանցումից հետո միայն այն կհանձնվի հողին£