«Հըզբոլա»-ն սպառնում է


Բեյրութում կայացած բազմամարդ հանրահավաքում «Հըզբոլա» շարժման առաջնորդ Հասան Նասրուլան սպառնալիք է հնչեցրել` հրթիռային հզոր հարված հասցնել Իսրայելին` եթե վերջինս հարձակվի Լիբանանի վրա: Շիա շարժման ղեկավարը նշել է, որ «Լիբանանի հասցեին հարձակողական նախազգուշացումները», որոնցով օրերս հանդես են եկել վարչապետ Բինյամին Նատենյահուն և պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը, «զուտ քարոզչական նշանակություն ունեն» և իսրայելյան իշխանությունների ռազմաշունչ հռետորությունները «նպատակ ունեն թույլ չտալ «Հըզբոլա»-ի մասնակցությունը լիբանանյան նոր կառավարությունում»: Հասան Նասրուլան հանրահավաքավորներին նաև հավաստիացրել է, որ իրենց խմբավորման ներկայացուցիչներն, այնուամենայնիվ, կընդգրկվեն կառավարության կազմում:

Գոհար ԲՈՏՈՅԱՆ