Մեդվեդևն ու Պուտինը զարմացրել են իրենց սակավապետությամբ


Ռուսաստանի գործող և էքս նախագահները որոշել են ոչ միայն միասին, այլև հասարակական վայրում հետևել Ռուսաստան-Արգենտինա ֆուտբոլային հավաքականների խաղին: Եվ անցյալ հինգշաբթի նրանք թեյ ու գարեջուր են խմել «Օստրովոկ» սրճարանում` դիտելով 2-րդ խաղակեսը: Սրճարանի տերն, իհարկե, շնորհակալ է ճակատագրին` այդպիսի այցելուների հյուրընկալելու բախտին արժանանալու համար: - Մի սեղանիկ պատվիրել է Նախագահի աշխատակազմը, և նախօրյակին տեղանքը զննել էին պահախմբի աշխատակիցները,- պատմել է կառավարիչ Արսենը:- Այդ ժամանակ մենք չգիտեինք, թե ով է գալու մեզ մոտ: Եվ ահա երկրորդ խաղակեսի ժամանակ սրճարանի շեմին հայտնվել են ՌԴ նախագահն ու վարչապետը: - Ողջո°ւյն, ո՞նց են գործերը,- ասել է Դմիտրի Մեդվեդևը մատուցուղուհուն և ճաշացանկը խնդրել` հավելելով. - Դեռ տոնելու առիթ չկա, դրա համար էլ թեյ տվեք: - Դուք արդեն աշխատանքից եք գալիս, և Ձեզ գարեջուր կարելի է,- Պուտինին է դիմել մատուցողուհին: Վարչապետն հետաքրքրվել է գարեջրի տեսակներով և չեխական «Կոզյոլ» ու գետնանուշ պատվիրել: Նախագահն էլ իր սիրելի կանաչ թեյն է խմել, Պուտինը` չեխական գարեջուրը: Իսկ պատվիրված պեպսիի շիշն այդպես էլ նրանք չեն բացել: Առիթից օգտվելով` ադմինիստրատորը հարցրել է, թե նրանք խաղի ի՞նչ արդյունք են գուշակում: - 3:2,- ասել է Վլ. Պուտինը, և հենց նույն պահին ռուսները 2-րդ գոլն են խփել: Այսպիսի ինքնավստահ պատասխանը մեզ մոտ, հաստա°տ, կասկածամտություն կառաջացներ, թե խաղի ելքը նախապես է որոշված. այն էլ` երկրի առաջին դեմքերի մակարդակով: Ֆուտբոլի ավարտից հետո ՌԴ ղեկավարները լուսանկարվել են սրճարանի աշխատակիցների հետ ու հրաժեշտ տվել: - Նրանք շատ համեստ ու հասարակ մարդիկ են,- պատմել է մատուցողուհի Ժենյան: Առավոտյան արձանագրային ծառայության ներկայացուցիչները եկել են` հաշիվը վճարելու` ընդամենը 300 ռուբլի (մոտ 3000 դրամ): - Մենք հյուրասիրել ենք,- առարկել է սրճարանատերը: - Մեզ ասված է` վճարել- պնդել են Նախագահի ներկայացուցիչները: - Թող դա մեր նվերը լինի,- հորդորել է սրճարանի տերը և գումարը չի վերցրել: