Կանանց լողափ


Չեչնիայի կանա՞յք չեն ցանկանում օտար տղամարդկանց ներկայությամբ կիսամերկ լողանալ ու պառկել ավազին, թե՞ տղամարդիկ չեն կամենում մերկանալ հայրենակցուհիների առջև` կարևոր չէ: Եվ ինքնանպատակ էլ չէ Գրոզնիում արդեն գործող` միայն կանանց համար նախատեսված լողափը, ուր կարող է հանգստանալ մինչև 1000 կին:

Այստեղ կարող են մուտք գործել միայն գեղեցիկ սեռի ներկայացուցիչներն ու մինչև 12 տարեկան տղեկները: Այն գտնվում է Չերնորեչենսկի ջրամբարի (Գրոզնու ծով) ափին` Ալդի ավանում:

2,5 հազար քառակուսի տարածք զբաղեցնող համալիրը տղամարդկանց լողափից հեռու է 2 կիլոմետր և շրջափակված է 3 մետրանոց ցանկապատով, որն օտար աչքից հեռու է պահում հանգստացողներին: Տարածքում լողափից բացի գործում է նաև սրճարան, բուժկետ և աղոթասենյակ: (bigΗir.net):