Բազմազավակ անչափահասը


 

«Բազմազավակ» ասվածը գուցե թե փոքր-ինչ պայմանական է, որովհետև խոսքը 2 երեխաների մասին է, որոնց հայրիկն ընդամենը 15-ամյա դպրոցական է, իսկ մայրը` 38 տարեկան: Արտառոց այս զույգն ապրում է Ռոստովի մարզի Շախտի քաղաքում. նրանց առաջնեկը 1 տարեկան է, երկրորդը` 2 ամսական: Երկուսն էլ հիմա մանկատանն են, և երեխաներին տեսակցել արգելված է նրանց, որովհետև ծնողները չունեն անձնագիր:

Անդրեյ Ջանզակովն իրենից 23 տարի մեծ Մարինա Գուդենկոյի հետ արդեն 3 տարի փորձում են համատեղ ապրելու իրավունք ձեռք բերել:

Շախտիի այս բնակիչներն իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվեցին` երբ մահացավ նրանց երեխան: Մահվան պատճառները որոնելիս էլ հենց պարզել էին, որ ամուսին կոչեցյալն ինքը երեխա է:

Գուդենկոն իրավապահների հսկողության ներքո է և առաջիկայում կվճռվի նրա նկատմամբ քրեական գործ հարուցելու խնդիրը` «Անչափահասին մոլորեցնելը» հոդվածով: Բայց Մարինան այլ հույսեր է փայփայում.

- Մենք ուզում ենք շուտ ստանալ փաստաթղթերն ու գրանցել մեր ամուսնությունը: Մենք ուզում ենք սիրել իրար և դաստիարակել մեր երեխաներին:

Մենք չդատենք, բայց գոնե զգուշանալ` պարտավոր է ամեն ծնող: