ՄԻՋՕՐԵԱԿԱՆ Թուրքիան սպառնում է


Վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը «չի նստի` ձեռքերը ծալած»` եթե Իսրայելը նորից հարձակվի «Լիբանանում և Գազայում քաղաքացիա կան անձանց» վրա£ Այս հայտարարությունը նա արել է Լիբանան կատարած այցի ժամանակ` տնտեսական կոնֆերանսի մասնակիցների ներկայությամբ դիմելով Իսրայելին. - Դուք մտնում եք Լիբանան, սպանում եք երեխաների, իսկ հետո մեզանից սպասում եք, որպեսզի մենք ոչինչ չանենք£ Դուք ռումբեր եք օգտագործում և Գազայում երեխաներ եք սպանում, իսկ հետո մեզ խնդրում եք լռել£ Մենք չենք լռի, մենք հնարավոր ամեն ինչ կանենք, կօգտագործենք մեր ունեցած բոլոր միջոցները,¬ ասել է նա` հավելելով,¬ մենք ցանկանում ենք, որ օրենքը իշխի, այլ ոչ ծովահենությունը£ Մենք ուզում ենք տեսնել ոչ թե երեխաների սպանություն, այլ բարեկեցության աճ` տարածաշր ջանում£ Մանկասեր այս թուրքը հաստա°տ հիշողության կորուստ ունի. իր ազգը չէ՞ր անցյալ դարասկզբին հայ մանուկներ կոտորում£ Իսկ Լիբանանում շուրջ 150 հազար հայ է ապրում. հայրենիքից հեռու` հենց Էրդողանի ցեղակիցների պատճառով£ Եվ յաթաղանի զոհերի ու մազապուրծ եղած հայերի ժառանգները, բնականաբար, անտարբեր չեն մնացել ոչ միայն թուրք պաշտոնյայի ճամարտակությունների, այլ հենց այցի հանդեպ. նրանք բողոքի ցույց են անցկացրել` ընդդեմ նրա այցի£