ԹՎԱԳՈՒՇԱԿ

Ձեր հեռախոսահամարը 


 

Թվագուշակը պնդում է, որ թվերը ոչ միայն ազդում են մեր բնավորության, այլ նաև մեզ հետ կատարվող դեպքերի վրա: Ուրեմն` չի բացառվում, որ մեր հեռախոսահամարն էլ կարող է նպաստել մեր հաջողություններին: Մանավանդ` եթե հեռախոսահամարն ինքներս ենք ընտրում` թվերի «լեզուն» հասկանալով:

Հիշեցնենք, որ թվագուշակի 1-9 թվերը գտնում են հեռախոսահամարի բոլոր նիշերը և դրանց երկնիշ կամ եռանիշ գումարի բաղկացուցիչներն իրար գումարելով` մինչև միանիշ թիվ ստանալը: Դիցուք` 099753874. 0+9+9+7+5+3+8+7+4=52+2=7:

Իսկ հիմա ծանոթացեք այդ թվերի իմաստին:

1.Սա ուժեղ հեռախոսահամար է, որը մեծացնում է ձեր եռանդը և օգնում է` ազդել շրջապատողների վրա: Սակայն ճշտապահ ու շրջահայաց եղեք, չափից ավելի հույսեր մի կապեք հանգամանքների երջանիկ զուգադիպության հետ: 1-ը հրաշալի համար է գործարարների և կարիերիստների համար: Բայց դա առանձնապես հաջողակ չէ նրանց համար, ովքեր որոնում են իրենց երկրորդ կեսին:

2.Այս համարը ռոմանտիկա է պարունակում և կատարելապես վայելում է սեր որոնողներին: 2-ն այնպիսի հատկանիշներ է հաղորդում, ինչպիսիք են բարի կամեցողությունը, դիվանագիտությունը, վալեչավարությունը, մղում է համագործակցության: Այն հաջողակ է ուժեղ, ինքնավստահ մարդկանց, ինչպես նաև առևտրով զբաղվողների համար:

3-ը ստեղծագործողների ու զվարճանքների թիվն է, և հարմար է արտիստներին, երաժիշտներին, երիտասարդությանը: Այն ներշնչում է, ինքնատիպություն հաղորդում, նպաստում է ճանաչված դառնալ: Այս թվին պետք է նախապատվություն տան գրողները, ստեղծագործական աշխատանքով զբաղվող մարդիկ: Սակայն եթե դուք հավակնոտ եք և մտադիր եք ձեր նպատակին հասնել ամեն գնով` ավելի լավ է ուրիշ թիվ որոնեք:

4.Այս համարը խոստանում է կայունություն, հուսալիություն և ամենից ավելի հարմար է բանկային համակարգի, փաստաբանական գրասենյակների ու վստահության վրա հենված այլ ֆիրմաների աշխատողների համար: Մեծ ընտանիք ունեցողները նույնպես կարող են ընտրել 4-ը: Սակայն չարժե օգտվել այս թվով հեռախոսահամարից, եթե դուք միայնակ եք, իսկ ձեր գործունեությունը չի առնչվում վերը նշված ոլորտներին:

5-ը արկածներ ու փոփոխություններ կներմուծի ձեր կյանք. այն չի կարելի կայուն համարել: Այս համարով հեռախոսների տերերն ամեն պահի կարող են սպասել ամեն ինչի: Այն հարմար է ազատություն և ճամփորդել սիրող, միայնակ ապրող մարդկանց: 5-րդը վկայում է անձի կարգապահության ու պատասխանատվության մասին: Ընտանիք ունեցողների և հոգեկան որևէ տկարություն ունեցողներին այն հաջողություն չի խոստանում:

6.Լավագույն թիվն է ընտանիք ունեցողների համար: Այն ջերմություն, հոգատարություն և պաշտպանվածություն է երաշխավորում, ամրացնում է ընտանեկան կապերն ու բարեկամությունը: Այն հարմար է նաև գործարարներին: Իսկ իրենց երկրորդ կեսին որոնողներին խորհուրդ է տրվում այլ հեռախոսահամար ընտրել:

7.Ուժեղ, մասամբ նաև առեղծվածային համար է, որը պարզապես ստեղծված է ուսանողների ու մտածողների համար: Այն դրական է ազդում ձեր ներքին վիճակի վրա, կայունություն է հաղորդում և ձեզ ավելի հավասարակշիռ է դարձնում:

8.Ամենից ավելի հաջողակ է գործարարների համար, որովհետև գրեթե բառացիորեն` այն դեպի իրեն է ձգում փողերը և մեծացնում գործընկերների վստահությունը: 8-ը հարմար է նաև հավակնոտ մարդկանց համար, քանզի դրականորեն է ազդում առաջընթացի ու ֆինանսական վիճակի վրա: Այս թիվը խոսում է իր տիրոջ գործնականության և նյութասիրության մասին ու նպաստում է նրա այդ նպատակների իրագործմանը:

9-ի գլխավոր բնութագիրը գաղափարապաշտությունն ու կարեկցանքն են: Այս համարը կարող են ընտրել բարեգործական և բժշկական հիմնարկների աշխատողները: Սա առավել հաջողակ թվերից է, որի տերերը հաճախ կզգան ճակատագրի բարեհաճությունն իրենց հանդեպ: Սակայն 9-ը առանձնապես հարմար չէ առողջական խնդիրներ ունեցողների, ինչպես և նրանց համար, ովքեր ձգտում են հարստանալ: