ԻՐԱՏԵՍԸ 


 

Նոր կառավարության կազմում, որը կձևավորվի ՀՀ նախագահի երդմնակալության արարողությունից հետո, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հազիվ թե վերադառնա իր աշխատասենյակ: Նա կառավարության այն անդամներից է, ով արդեն իսկ բարձրաձայնել է`

- Եթե գործադիր իշխանության արդյունավետության բարձրացումը կապված է իմ հրաժարականի հետ, ես պատրաստ եմ լինել առաջինը: Ես համարում եմ, որ պաշտոնատար անձինք կառչած չեն իրենց աթոռներից:

Սթափ իրատեսությունը գնահատելի է: Բայց նրա հնարավոր պաշտոնանկությունը թերևս պայմանավորված է նաև շտեմարանների շուրջ վերջերս բարձրացված աղմուկով: Լավատեղյակներն այդ աղմուկը բացատրում են նրանով, թե նախարարը չի տիրապետում իրավիճակին, ու նրա փոխարեն գործում և որոշումներ են կայացնում ուրիշները: