Քադաֆիի դուստր Աիշան


Մինչ Լիբիայի առաջնորդն իր հարաբերություններն է «ճշտում» աշխարհի հզորների հետ, որոշ լրատվամիջոցների հետաքրքրել է նրա դուստրը: Օրեր առաջ Աիշա Քադաֆիի մասին ընդարձակ հրապարակում էր տպագրել բրիտանական The Telegraph¬ը, որից ներկայացվող հատվածները կհետաքրքրեն նաև մեր ընթերցողին: Կարելի է կարծել, թե այս օրերին Աիշա Քադաֆին անհանգստանալու այլ առիթ չունի, բացի իր հոնքերի ձևից: Եթե նրա ավագ եղբայր Սաիֆը վերջին ժամանակներում թափթփված տեսք ունի և իրեն գրեթե նույնքան անմիտ է պահում, որքան` հայրը, Աիշան Բաբ ալ¬Ազիզիա պալատում հավաքված ամբոխից առանձնացավ իր անբասիր տեսքով: Նա դադարեց շեկացնել մազերն ու սկսեց քող կրել. բայց ընդհանուր առմամբ պահպանեց «հյուսիսաֆրիկյան Կլաուդիա Շիֆերի» (նրան այդպես էր անվանում արաբական մամուլը) համբավը: Իր միակ հարցազրույցը նա տվել է անցյալ հոկտեմբերին` Sunday Teledraph¬ին, երբ արևմտյան աշխարհը դեռևս քծնում և ոչ թե գնդակոծում էր նրա հորը: Այն հարցին, թե ինչպես են արձագանքում մարդիկ, երբ իմանում են իր ով լինելը, նա պատասխանել էր. - Սովորաբար սկզբում զարմանում են, իսկ հետո դառնում են շատ բարյացակամ և առիթն օգտագործում են` լավագույն մաղթանքներ փոխանցելու հորս: Ոչ մեկը ոչ մի անգամ վատ չի արձագանքել: Հավանաբար վերջին ժամանակներում նա զգացել է, որ ծերուկին արդեն այնքան էլ չեն սիրում աշխարհում: Հենց դրանով էլ կարելի է բացատել անցյալ ամիս Մալթա մեկնելու նրա փորձը: Սադամ Հուսեյնի` Հորդանանում ապաստան գտած դուստրերի նման, հավանաբար նա ևս կնախընտրեր չմիանալ իր պաշտելի հորը` նրա վերջին մարտում: Սակայն Մալթա մեկնել նրան թույլ չեն տվել և Աիշան, դիմելով լիբիացիներին, հայտարարել է. - Ես կմնամ այստեղ: Ոնց որ թե` Կալուդիա Շիֆերի ժամանակները նրա համար վաղուց անցել են և հիմա նա դառնում է հյուսիսաֆրիկյան Բենազիր Բհուտո` կին, ով ձգտում է ընտանեկան պատիվը պաշտպանել այս ժամանակներում, որոնք հիշեցնում են նրա մանկական ջղացնցումները: Աիշան 9 տարեկան էր, երբ նրա խորթ քույրը` Հանան, զոհվեց Տրիպոլիի վրա ամերիկյան օդային հարձակման արդյունքում: Այդ պահին Աիշան քնած է եղել նրա կողքին. - Ես արթնացա ռումբերի պայթյունից և քրոջս ճիչերից: Ես ամբողջովին արյան մեջ էի: Հետագայում նա շարունակել է տարբեր միջոցներով ցուցադրել իր խռովարար բնավորությունը: 2004 թ. նա պատրաստակամություն է հայտնել` ընդգրկվել փաստաբանների այն խմբում, որը պաշտպանում էր Սադամ Հուսեյնին. - Ես ուսումնասիրել եմ իրավունքը և ինձ պարտավորված եմ զգում պաշտպանել ցանկացած մարդու, ով գտնում է, որ իրեն անարդացիորեն են մեղադրում: Կաշառակերությամբ և անսանձությամբ հռչակված իր 7 եղբայրների համեմատությամբ Աիշան ավելի զուսպ է: «ՎիկիԼիկս»¬ի տվյալներով` նրան հանձնարարված էր «հսկել պորտաբույծներին» (իր եղբայրներին-խմբ.): Հիմա նա հազիվ թե կարողանա նրանց համար շատ բան անել: Սաիֆն արդեն ազդարարել է. - Մենք մարտնչելու ենք մինչև վերջին մարդն ու մինչև վերջին փամփուշտը: Այդուհանդերձ, նույնիսկ առաջամարտիկ լինելով` նա կարող է լավ տեսք ունենալ: Աշխատամոլությունը վտանգավոր է Եկեղեցու և հասարակության փոխհարաբերությունների սինոդական բաժնի ղեկավար, ավագ քահանա Վսեվոլոդ Չապլինը գտնում է, որ ծայրահեղ աշխատամոլութ յունը, ինչպես և պարապությունը, բազմաթիվ վտանգներ է պարունակում: - Հատկապես մեծ քաղաքներում կան շատ մարդիկ, ովքեր միայն աշխատում են` ամերիկյան բանաձևով` օրական 24 ժամ, շաբաթը 7 օր, տարին 365 կամ 366 օր իրենց նվիրում են աշխատանքին, փողեր վաստակում, ապահովում են իրենց բարեկեցությունն ու դիրքը հասարակության մեջ,¬ ասել է նա «Սոյուզ» ուղղափառ հեռուստաալիքի եթերում: Հոգևորականը կոչ է արել դադարեցնել այդ մրցավազքը, որովհետև` - Եթե մարդը միայն աշխատում է, նա հոգևոր անկում է ապրում, վերածվում է դժբախտ, հոգեբեկ, ներքուստ փշրված արարածի: - Անգործությունը նույնպես շատ վտանգավոր է, և քրիստոնյաների համար հանգստյան օրը ոչ թե պարապությամբ պետք է լցվի, այլ առօրյա կենսակերպի փոփոխութ յամբ. ընթերցանություն, մտորումներ, հանդիպումներ, աղոթել…