Գարնանային միամիտ մտքեր


 

*  Առաջ առանց ջրաչափի էինք ջուր ծեծում, հիմա ջրաչափով:

*  Փողով արժանապատվություն ձեռք գցեց, որ թանկ գնով վերավաճառի:

*  Անտաշությամբ տաշած քարերի տեր են դառնում:

*  Խախտողներն անխախտ դիրքում են:

*  Որպեսզի հարցեր չլուծի` նոր հարցեր պահանջեց:

*  Երբ Հայաստանում կանաչ դոլարը շատացավ, կանաչ տարածքը քչացավ:

*  Ճշմարտությունն ասելու համար կամ խելոք պիտի լինել, կամ հիմար: Մեկ է` երկու դեպքում էլ բանի տեղ դնող չկա:

*  Սկզբում ծիծաղելը հարմար չէ, դրա համար էլ վերջում են ծիծաղում:

*  Ընտրությունը ժողովրդինն է, ընտրվելը իշխանությանը:

*  Ով հավատում է, նրան էլ խաբում են:

*  Մեր երկրում թերություններն իրենց «պատվավոր տեղն ունեն»:

 *  Շատերի համար սողալը թռիչք է: 

Գուրգեն ԼՈՌԵՑԻ