Նախագահներն էլ սխալական են


նույնիսկ` Միացյալ Նահանգներինը Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորություն կատարած այցի ժամանակ Բարաք Օբաման ակամա խախտել է արձանագրային կարգը` բարի մղումներից դրդված: Թագավորական ընտանիքի անդամների և մյուս պատվավոր հյուրերի հետ պաշտոնական ճաշի ժամանակ ամերիկյան նախագահը որոշել է կենաց ասել` Ելիզավետա 2¬րդ թագուհու պատվին: Հենց նա սկսել է խոսել, սրահում հնչել է բրիտանական ազգային հիմնը: Արարողակարգի համաձայն` «Աստված, պահպանիր թագուհուն» երգի կատարման ժամանակ բոլոր ներկաները պետք է կանգնեն` գերեզմանային լռություն պահպանելով: Օբաման, հավանաբար, չտիրապետելով այդ վարքականոնին, որոշել է չընդհատել իր կենացը և շարունակել է խոսել: Թագուհին, իհարկե, շփոթվել ու տարակուսել է. բայց միայն հայացքով, և ոչ միայն չի ընդհատել զրուցասեր Բարաքին, այլև դժգոհություն չի արտահայտել: Համենայն դեպս` մարդկանց ներկայությամբ… Ինչպես տեղեկացրել է ֆրանսիական Le Figaro հրատարակությունը, ԱՄՆ¬ի առաջին տիկին Միշել Օբաման նույնպես մեկ անգամ խախտել է արարողակարգը` իրեն թույլ տալով հպվել Նորին մեծություն Թագուհուն: