Կախարդներին մահապատժի են ենթարկում


 

2005- 2011-ի ընթացքում Տանզանիայում շուրջ 3000 մարդ մահապատժի է ենթարկվել` մեղադրվելով կախարդության մեջ (հաղորդում է Մարդու իրավունքների պաշտպանության քենիական կենտրոնը): Նրանց մեծամասնությունը տարեց կանայք են:

- Միջին հաշվով յուրաքանչյուր տարի այստեղ մահվան են դատապարտվում շուրջ 500 կանայք` կարմիր աչքերով,- ասվում է հաղորդագրության մեջ:

Կախարդներն ավելի մեծ թիվ են կազմում հյուսիսային շրջաններում` Մվանզայում և Շինյանգայում, որտեղ մեկ տարվա ընթացքում կախարդության մեղադրանքով շուրջ 242 մարդ է սպանվել: Այստեղ կախարդության ամենավառ ապացույցը կարմիր աչքերն են համարվում: Սակայն մարդու իրավունքների պաշտպանները համոզված են, որ աչքերի այդ գույնը գոմաղբը որպես վառելիք օգտագործելու հետևանք է:

Տեղացիները բոլոր դժբախտությունները կապում են կախարդության հետ` սկսած անպտղությունից մինչև չքավորություն, սով ու տարերային աղետներ: