Գնդակի մեկ հարվածով


Մարդկային մի կյանք և 200 հազար դոլար Մի քանի տարի առաջ ճապոնական Էհիմե վարչական միավոր դպրոցի ֆուտբոլի դաշտում աշակերտները դարպասին հարվածել են սովորել: Հինգերորդ դասարանցի մի տղա պատահաբար դարպասից բարձր է նետել գնդակը, որը խաղահրապարակից դուրս թռչելով, դիպել է փողոցով ընթացող մոտոցիկլիստին: Ինչպես հաղորդել է Sankaku Complex¬ը, 87-ամյա մոտոցիկլիստն ընկել է ու կոտրել ոտքը: Կոտրվածքը տկարացրել է նրան, և մեկ տարի անց նա վախճանվել է: Հանգուցյալի հարազատները տղայի ծնողներից, դատական հայցով, 50 միլիոն իեն (600 հազար դոլարից մի փոքր ավելի) փոխհատուցում են պահանջել: Դատական քաշքշուկը ձգվել է, և վերջերս կայացված վճռով նվազեցվել է պահանջված գումարի չափը` 15 միլիոն իեն կամ 200 հազար դոլար: Տղան հիմա 19 տարեկան է, բայց 7 տարում հասցրել է սերտել ինքնապաշտպանության այբուբենը: Այդուհանդերձ, նրա ծնողներն արդեն ստիպված կլինեն վճարել դատարանի վճռով վավերացված ՓՈՂհատուցումը: