Նախագահական լուսանկարչուհիներ


Կրեմլյան նախընտրական քարոզարշավն այս անգամ հետաքրքիր նոր բաղկացուցիչ ունի: ՌԴ նախագահի երկու թեկնածուների խորհրդատունե՞րն են նույնը, թե՞ Մեդվեդև-Պուտին զույգի մտածողություն-ճաշակը, բայց երկուսն էլ իրենց թիմերում որպես «անձնական լուսանկարչուհիներ», ընդգրկել են շքեղ կանանց: Լրատվամիջոցների զարմանքն է հարուցել հատկապես Յանա Լապիկովայի ընտրությունը (Պուտինի թիմում): Նա մասնակցել է «Միսս Մոսկվա» մրցույթին, ու թեև նրա լուսանկարչական աշխատանքներն առանձնապես հայտնի չեն, սակայն նա ճանաչվեց որպես «սեքսուալ թխահերուհի»` երբ տարբեր դիրքերով և միայն սպիտակեղենով Յանայի լուսանկարները հայտնվեցին մամուլում: Իսկ Մեդվեդևն, ահա, ընտրել է ճանաչում վայելող Կատյա Շտուկինային, ով նախկինում կրեմլյան լուսանկարիչներից էր և ներկայացնում է «Իզվեստիա» թերթը: - Ես նրա (Յանայի¬խմբ.) մասին հարցրել եմ իմ գործընկեր¬լուսանկարիչներին: Ոչ մեկը ոչինչ չի կարողանում ասել: Նրան ոչ մեկը չի ճանաչում,¬ ասել է Վլ. Պուտինը: Իսկ ՌԴ վարչապետի մամլո խոսնակ Դմ. Պեսկովն ընդգծել է, որ Յանա Լապիկովան դեռ «ստուգում է անցնում» և հավելել է. - Մեզ համար գլխավորը ոչ թե լուսանկարիչների սեռն է, այլ նրանց արհեստավարժությունը: Յանան էլ հայտարարել է, թե փոշմանել է` 2008¬ին «Միսս Մոսկվա» մրցույթին մասնակցելու համար. - Դա սխալմունք էր, որի համար հիմա ստիպված եմ հատուցել: Չարժեր դա անել: Լուսանկարչի աշխատանքն ինձ համար ավելի կարևոր է: Ինչ վերաբերում է կին¬լուսանկարչուհիներ ընտրելու փաստին, փորձագետներից մեկն ասես ընդհանրացրել է շատերի կարծիքը. - Նախագահի անձնական լուսանկարիչների խմբում դեռ կին չի եղել: Ու հանկարծ Մեդվեդևը և Պուտինը միաժամանակ իրենց թիմերում կանայք են ընտրում: Ինձ թվում է, որ դա վարկանիշների մրցակցություն է: