Կովկասն ու Կովկասի շուրջ


Կովկասը պայքարի էպիկենտրոն է դարձել և° նվաճման թիրախ` գերտերությունների համար£ Նվաճման թիրախ` այն իրենց ազդեցության ոլորտը դարձնելու առումով£ Տարածաշրջան, որն այսօր նմանվում է ընդհարումների եռուն կաթսայի£ Տարածաշրջան, որը Եվրասիա-Մերձավոր Արևելք հատման կետն է ու միշտ էլ տարբեր տերությունների բախումների կիզակետում է եղել£ Նրա լեռնային տեղանքը, սակայն, մշտապես դժվարություններ է հարուցել` Կովկասին տիրելու և տեղական իշխանություններին ոչնչացնելու£ Այնուհանդերձ, հիմա էլ այստեղ աշխարհաքաղաքական շահեր են բախվում` մասնավորապես ԱՄՆ¬ի, Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությամբ ընթացող խաղում£ Ռուսաստանի համար Կովկասը կենսական անհրաժեշտություն է£ Այն ՌԴ հարավային սահմանն է` ընդդեմ մերձավորարևելյան այնպիսի տերությունների, ինչպիսիք են Իրանը, Իրաքն ու Թուրքիան£ Բացի դա, այն կարևորագույն փոխանցիկ ուղի է ՌԴ եվրոպական ու արևելյան հատվածների համար£ Ասել է թե` Կովկասյան լեռներում հիմնավոր ազդեցություն չապահովելու դեպքում ռուսաստանյան իշխանությունը կկորցնի հզորությունը` դրա հարավային տարածքներում£ Այստեղ իր ազդեցությունն ամրապնդելու հեռահար նկրտումներ ունի և Թուրքիան, որի անդավաճան համախոհ Ադրբեջանը Կովկասի մյուս կողմում է և չի կարող հենման կետ դառնալ ավագ եղբոր համար£ Ավելին, Թուրքիան լուրջ խնդիրներ ունի Հայաստանի հետ, որոնց լուծման ուղիները չեն գտնվում£ Մինչդեռ այս տարածաշրջանում իր ազդեցության գոտի դարձնելու պարագայում Անկարան մուտքի թույլտվություն է ստանում դեպի Կասպից ծով, իսկ դրանով էլ` դեպի Կենտրոնական Ասիայի երկրներ, որտեղ իրականում էթնիկ թյուրքեր են£ Ինչ վերաբերում է Իրանին` Կովկասն ու Կասպիական տարածաշրջանն ավանդաբար եղել են Մոսկվայի հետ Թեհրանի բախումնակետ` ասել է թե` այնտեղ ինքնահաստատ վելու նրա ձգտումը նույնքան հին է£ Բացի այդ Իրանը շատ լավ հարաբերություններ է պահպանել Հայաստանի հետ` Ադրբեջանին հավասարակշռելու նպատակով£ Իսկ վերջինս Թեհրանի համար կարող է խնդրահարույց լինել` Իրանի հյուսիսում բնավորված ադրբեջանցիների պատճառով£ Հավակնորդների շարքում Միացյալ Նահանգները հայտնվեց ԽՍՀՄ փլուզումից հետո£ Սկզբում այն սերտ կապեր հաստատեց Ադրբեջանի հետ, իսկ վերջին շրջանում` Վրաստանի£ Ավելի ցածր մակարդակում գրեթե նույն խաղն են խաղում տարածաշրջանային պետությունները, որոնք արդեն սեփական խնդիրներն են փորձում լուծել£ Իսկ դրանք քիչ չեն ու ոչ էլ` հեշտությամբ հարթվող£ Հայ¬ադրբեջանական թշնամանքից բացի, Վրաստանն էլ փորձում է դիմակայել ռուսական ազդեցությանը£ Հավելումն` Ինգուշեթիան, Դաղստանը և Չեչնիան, ուր դեռևս ակտիվորեն գործում է իսլամական ապստամբության շարժումը£ Եվ իրողությունների այս համապատկերում չի կարելի բացառել բախումները` Կովկասում ազդեցություն հաստատել ձգտող տերությունների միջև£ Իսկապես` խաղաղություն ասվածն այստեղ հարաբերական է ու շատ փխրուն. և առերևույթ մանր թվացող ցանկացած հիմնախնդիր կարող է վերաճել մեծ հակամարտության£ Ճիշտ այնպես` ինչպես 1914 թ. Բալկաններում աննշան թվացող տարածքային խնդիրները հանգեցրին գերտերությունների զինված բախման£ (Ըստ ամերիկյան Stratfor¬ի)