Վան Գոնգն ինքնասպան չի եղել


Ամերիկացի քրեագետ Վինսենթ դը Մայոն պնդում է, որ նշանավոր նկարիչ Վինսենթ Վան Գոգի մահվան պատճառը ոչ թե ինքնասպանությունն է, այլ ` սպանությունը:

Ինչպես տեղեկացրել է «Ռոսիա 24» հեռուստաալիքը` քրեագետն իր այս եզրահանգումը հիմնավորում է ականատեսների նկարագրություններով: Նրանցից ոչ մեկը, օրինակ, չի հիշատակել, որ նկարչի ձեռքի վրա վառոդի այրվածքներ են եղել: Մինչդեռ հրազենով ինքնասպանության պարագայում նման այրվածքներն անխուսափելի կլինեին:

Դը Մայոն առաջինը չէ, որ բարձրաձայնում է իմպրեսիոնիստ նկարչի սպանության վարկածը: Դեռևս 3 տարի առաջ Վան Գոգի կենսագիրներից երկուսը նույնպես խոսել են այդ մասին` հայտարարելով, որ նրան պատահաբար հրազենով սպանել է իր իսկ բաժակակից ընկերը...

Հիշեցնենք, որ Վան Գոգը վախճանվել է 1890 թ.: Չարագուշակ այդ օրը տաղանդավոր նկարիչը զբոսանքի է ելել, ապա տուն վերադարձել` որովայնի վրա հրազենի վնասվածքով ու շատ չանցած` կնքել է մահկանացուն: Մահից առաջ նա հասցրել է ասել, որ ինքը ևս ցանկանում էր մեռնել: Հենց այս խոսքերն էլ ներկաներին մտածել են տվել, թե Վան Գոգն ինքնասպան է եղել: