ԱՐԴԵՆ ՈՉ ԹԵ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ, ԱՅԼ` ՍՊԱՌՆԱԼԻՔ


Այր մարդու հետ չպառկես, ինչպես պառկում ես կնոջ հետ, որովհետև դա պղծություն է:

…Այս ամեն տեսակ անմաքուր արարքներով մի´ պղծվեք, որովհետև նման արարքներով պղծված ժողովուրդներին ես ձեր առջևից պիտի վանեմ: Նրանց պատճառով երկիրը գարշելի´ դարձավ: Ես վեր հանեցի նրանց անօրենությունները, և երկիրը զզվեց իր բնակիչներից:

...Խուսափեցե´ք նրանց կատարած պիղծ արարքներից, որպեսզի երկիրը ձեր գործած արարքների համար ձեզնից նողկանք չզգա, ինչպես որ նողկանք զգաց ձեզնից առաջ այստեղ ապրած սերունդներից:

(Ղևտական. 18:24-28)

«Համահայկական ծնողական կոմիտե» հ/կ մտահոգության թիրախն այս անգամ այլասերում քարոզող կազմակերպությունների նետած նոր մարտահրավերներն էին ու համահայկական արժեհամակարգային դիմադրական ճակատի ձևավորման հրատապությունը: Հենց այդ թեմային էր նվիրված անցյալ շաբաթ կազմակերպված քննարկումը, և բավական ներկայացուցչական էր մասնակիցների կազմը. Հանրային խորհրդի անդամ Ժասմեն Ասրյան, Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ փոխգնդապետ Թորգոմ Նալբանդյան, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան, Հայորդաց տների տեսուչ-տնօրեն Տեր Կոմիտաս վարդապետ Հովնանյան, «Քայքայիչ պաշտամունք ներից տուժածների և վերականգնողական կենտրոնի» ղեկավար Ալեքսանդր Ամարյան, Հանուն մարդկային կայուն զարգացման ընկերակցության ղեկավար Կարինե Դանիելյան, բազմաթիվ հ/կ-ների ներկայացուցիչներ, հոգևորականներ, մտավորականներ...

Ասել է թե` իսկապես տագնապեցնող է մարտահրավերը, և քննարկումը ահազանգ հնչեցնելու նպատակ ուներ: «Համահայկական ծնողական կոմիտե»-ի փոխնախագահ Հայկ Այվազյանը հետաքրքիր փաստ բարձրացրեց.

նույնասեռականության քարոզչությամբ աչքի են ընկնում հատկապես «Նոր սերունդ» մարդասիրական ու «Հանրային տեղեկատվության և գիտելիքի կարիք» («Փինք Հայաստան») հ/կ-ները: Ուշադրություն դարձնենք, թե որքան անմեղ, խոստումնալից ու գայթակղիչ անուններ են ընտրել այդ կազմակերպությունները...

- Այս կազմակեպությունների կողմից ակտիվորեն շրջանառության մեջ է դրվում, այսպես կոչված, «Խտրականության դեմ» օրենքի ընդունման անհրաժեշտության մասին տեղեկատվությունը: Հիշեցնենք, որ այդ օրենքի նախագիծը մշակվել է այս հասարակական կազմակերպությունների անմիջական մասնակցությամբ և խորհրդատվութ յամբ: Արդեն իսկ 2013 թ.-ից սկսած, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից, Հայաստանի համապատասխան մարմինների հետ կատարած քննարկումների ժամանակ հնչեցվում էին ցուցումներ «Խտրականության դեմ» օրենքի ընդունման կարևորության վերաբերյալ: Փաստորեն արձանագրենք, որ որոշ միջազգային կառույցներ խիստ շահագրգռված էին այս օրենքի շուտափույթ ընդունման հարցում:

Ինչպես գիտեք, 2013 թ. մայիսի 20-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվեց «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորություն ների ապահովման մասին» թիվ 57 օրենքը, որը Հայաստանի իրավական դաշտ մտցրեց «գենդեր» և «գենդերային ինքնություն» եզրույթները: Սակայն, այլասերում քարոզող կազմակերպությունները և նրանց հովանավոր հանդիսացող միջազգային կազմակերպությունները այսքանով չէին պատրաստվում սահմանափակվել: Անհրաժեշտ էր օրենք, որը կհանդիսանար «գենդերային օրենքի» սուրն ու վահանը: «Խտրականության դեմ» օրենքը պետք է ծառայեր հենց այդ նպատակին,- նշում է Հ. Այվազյանը և հավելում.

- Տարբեր հասարակական կազմակերպությունների և անհատների կողմից բարձրացրած քննադատական ալիքի շնորհիվ «Խտրականության դեմ» օրենքի ընդունման գործընթացը կասեցվեց: Պարզվում է սակայն, որ հիշյալ օրենքի ընդունմանը հասնելու առումով ոմանք իրենց հույսը չեն կտրել, նույնիսկ ԼԳԲՏ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր - խմբ.) անձանց իրավունքներով զբաղվող հայաստանյան կոալիցիա է ստեղծված, որն 2014 թ. հոկտեմբեր ամսվա կեսին հրապարակայնորեն հայտարարել է, որ քայլեր կձեռնարկի «Խտրականության դեմ» օրենքի ընդունման ուղղությամբ: Այդ մասին տեղեկատվությունը ս. թ. հոկտեմբերի 15-ին հրապարակված է այլասերված ների իրավունքների ակտիվ պաշտպանությամբ հանդես եկող «Նոր սերունդ» հասարակական կազմակերպության կայքի գլխավոր էջում:

- Մարդն ո՞վ է. ստեղծաբանված արարած, որ իրավունք ունենա ինքն իր սեռը որոշել` այդպես այլանդակություն մտցնելով նախապես սահմանված իր բնության մեջ, որն ամեն խախտող ի վերջո` դատապարտվում է ոչնչացման:

Որպեսզի միասեռականության գայթակղություն ընդհանրապես չլինի Աստծո ժողովրդի մեջ և մարդը ընդհանրապե´ս հեռու մնա այդ ախտի ստվերի´ց անգամ, կանխագետն Աստված ժողովրդին զզվել է տալիս ամեն տեսակ այլասերություններից,- նկատում է բանաստեղծ Մաքսիմ Ոսկանյանը:

Դժվար է չհամաձայնել Հայկ Այվազյանի ամփոփման հետ`

Հայաստանում մի շարք հասարակական կազմակերպությունների և նրանց միջազգային հովանավորողների միջոցներով տեղեկատվական և իրավական դաշտում լայնածավալ գրոհ է իրականացվում հայ արժեհամակարգի, մասնավորապես այդ արժեհամակարգի կարևորագույն հենասյուն հանդիսացող` ընտանիքի ինստիտուտի խարխլման ուղղությամբ: Իրականացվող գրոհի ագրեսիվությունը խոսում է այն մասին, որ երևույթը այլևս չի կարելի դասել մարտահրավերների շարքում, քանզի այն վերածվել է ուղղակի սպառնալիքի:

Իսկ հ/կ նախագահ Արման Բոշյանը հիշեցնում է, որ անցյալ տարի ՀՀ կառավարությունը պաշտոնապես ընդունելի է համարել իրենց ներկայացրած հիմնավորումներն ու համաձայնել, որ «գենդերային» կոչված օրենքը պետք է փոխվի: Անցել է մեկ տարուց ավելի ժամանակ, սակայն այդ փոփոխությունները դեռևս օրակարգ չեն մտել:

Պարզից էլ պարզ է, թե ում օգտին է աշխատում անփութորեն մեր կորցրած ժամանակը: Եվ ընդհանրապես, ի՞նչ ասել է «գենդեր»: Եթե խոսքը սեռահավասարության մասին է, մեզանում երբևէ նման խնդիր չի եղել: Բայց իհարկե հայ կանանց (և ոչ միայն` հայ) «առաջքաշման» հոգսը չէ, որ տանջում է այլասերություն տարածող կառույց ներին: Արդյո՞ք նման նախագծերի ճարտարապետները հենց այն մոլորեցնողները չեն, որոնցից զգուշացնում էր Մարդու Որդին: Իսկ Հին Ուխտի Ղևտացիների գրքում (ԺԸ-22-30) Աստված ավելի հստակորեն է խրատում, հորդորում ու նույնիսկ սպառնում.

- Այդպիսի բան գործողները մահվան են արժանի: Եվ ոչ միայն նրանք, որ անում են, այլ նաև նրանք, որ գործողներին հավանություն են տալիս:

Թ. ՂՈՒԿԱՍՅԱՆ