2010¬ը` կենդանագույն


Առանձնակի ուշադիր լինել պարտադիր չէ` նկատելու համար, որ նորաձևության «մունետիկների» բազմաձև հագուստները մեկ ընդհանրություն ունեն` վայրի կենդանիների երանգավորումը£ Նորաձև են ընձուղտների, զեբրերի, վագրերի, կոկորդիլոսների, օձերի, մողեսների գույներով ու նրանց բնական կաշիներով վերնազգեստները, ինչպես նաև զարդերը£ Ի դեպ` «վայրի գազանագույն» հանդերձի հետ խորհուրդ է տրվում միագույն զարդեր (բնականաբար` հագուստի բազմերանգ գույներից մեկով)£ Բացի այդ, գունա¬երանգային խայտաբղետության մեջ չի կարելի մոլորվել` մոռանալով ճիշտ ու ճաշակով համադրության մասին£ Անճաշակ է, օրինակ, ընձառյուծի, վագրի ու մյուս բծա-պտավոր ների երանգների համադրությունը, ինչպես նաև լաքապատ կաշին` կարմիր գույնի հետ կամ ոտքից գլուխ «գազանային» երանգավորմամբ հանդերձը£ Այդ գունավորմամբ իրերի հետ հարմար է շագանակագույնի կամ բեժագույնի և ոսկեգույնի համադրությունը£ Դիցուք, եթե ընտրել եք ընձառյուծի «ակտիվ» գույներով պիջակ կամ բաճկոն, ապա կիսաշրջազգեստը կամ շալվարը պետք է ավելի հանգիստ երանգավորում ունենան ու լինեն միագույն£ Նույնաոճ շրջազգեստն ավելի տպավորիչ կլինի միագույն զարդապարագաների զուգորդմամբ£ Եվ ընդհակառակը, ավելի հանդարտ գուներանգներով հանդերձին կվայելեն «գազանաոճ» պայծառ զարդապարագաները£ Իսկ զեբրաշերտ հագուստի լավագույն լրացումը սևի կամ սպիտակի զուգադրումն է£ Գիրուկ կանանց խորհուրդ է տրվում «ակտիվ» վերնամասով ու հանգիստ ներքնամասով հագուստներ, այն էլ` առանց լրացուցիչ «ծանրաբեռնումների». օրինակ` չափից ավելի փոթազարդեր, կերպասե զարդարանքներ կամ լայն բոլորածալքեր£ Անճաշակություն է ոչ միայն գույների, այլև ոճերի աններդաշնակությունը. թանկարժեք ու նորաոճ գլխարկն, օրինակ, կկորցնի իր շուքը, եթե գունաոճային համադրության մեջ չէ վերարկուի կամ մուշտակի, վզնոցի ու ձեռնոցների հետ£ Այնպես որ` նորաձևությունն, իսկապես քմահաճ է, իսկ անընկեր համարվող ճաշակն այնքան էլ նեղանձնական ընկալում չէ£