Ամենաթանկարժեք «Եվրատեսիլը»


Ռուսական ԶԼՄ-ների պնդմամբ` մոսկովյան «Եվրատեսիլն» ամենաթանկարժեքն էր` այդ մրցույթի ողջ պատմության ընթացքում: Առավել ևս` այն անցկացվեց տնտեսական ճգնաժամի թեժ պահին: 2006-ին, օրինակ, հույներն այդ նպատակով ծախսել էին 12 մլն եվրո, անցյալ տարի սերբերը սահմանափակվել էին 9,3 միլիոնով: Ռուսաստանն այս տարի չի խնայել 30 միլիոն եվրո: Լրագրողները նույնիսկ հաշվարկել են, որ ռուբլու կտրուկ արժեզրկումն էլ եթե հաշվի առնենք, ուրեմն ծախսերը 1,5 անգամ ավելին են եղել: