ԻՆՔՆԱԲԱՑԱՐԿՆԵՐ


Առաջադրումների փուլն ավարտվելուն պես Իջևանում կայանալիք քաղաքապետի ընտրություններում նախապես մասնակցության հայտեր ներկայացրած թեկնածուների թիվը կիսով չափ կրճատվել է: Գործող քաղաքապետի տեղակալի առաջադրումն ի սկզբանե ինչ¬ինչ տակտիկական մոտեցումներով էր պայմանավորվում, ու ենթադրվում էր, որ նա քարոզարշավի կեսից կհրաժարվի հետագա պայքարից: Բայց ահա նոյեմբերի 13¬ին կայանալիք քվեարկության հիմնական թեկնածուներից համարվող Արծրունի Ղալումյանի ինքնաբացարկը շատերին է զարմացրել: ԱԺ նախկին պատգամավորը, որ դեռ ամիսներ առաջ էր հայտարարել քաղաքապետ դառնալու իր մտադրության մասին, այս օրերին նույնիսկ հեռախոսազանգերի չի պատասխանում: Քիչ հավանական է, որ տեղի ունեցածի իրական պատճառները երբևէ հայտնի դառնան իջևանցիներին, թեև քաղաքում արդեն խոսակցություններ են շրջում, թե Ա. Ղալումյանի ինքնաբացարկն ինչ¬որ ճնշումներով է պայմանավորված եղել: Այսպիսով, կայանալիք քվեարկությանը մասնակցելու է երկու թեկնածու. ՀՀԿ¬ական Վարուժան Ներսիսյանը և ԲՀԿ¬ական Վարդան Ղալումյանը: