«Հայ լինելը մեծագույն հպարտություն է»


 

«Պտուղը ծառից հեռու չի ընկնում» ժողովրդական առածի ճշմարտացիությունն է փաստում Առաքել ՄԻՐԶՈՅԱՆ մարզիկի կյանքն ու գործունեությունը: Ծանրամարտի ազգային հավաքականի 69 կգ քաշային կարգի մարզիկ, Հայաստանի բազմակի չեմպիոն, երիտասարդների Եվրոպայի չեմպիոն, Երիտասարդների աշխարհի առաջնության և ուսանողական միջազգային առաջնության փոխչեմպիոն, մեծահասակների Եվրոպայի չեմպիոն, աշխարհի փոխչեմպիոն, միջազգային առաջնության մրցանակակիր և չեմպիոն Առաքել Միրզոյանն իր հոր` Օգսեն Միրզոյանի գործի արժանի շարունակողն ու հայ մարդու և Հայաստան աշխարհի հպարտությունն է:

- Ի՞նչն է կյանքում ամենադժվարը եղել Ձեզ համար:

- Դժվարանում եմ առանձնացնել ամենադժվարը, որովհետև առօրյա կյանքում միշտ հանդիպում եմ դժվարությունների: Դժվարությունները մարդկանց կոփում են, ավելի խիզախ և ուժեղ դարձնում: Ես երբևէ չեմ խուսափել դժվարություններից, քանի որ առանց դրանց ոչնչի չես կարող հասնել:

- Եթե ոչ հայ, ապա ո՞ր ազգի ներկայացուցիչ կնախընտրեիք լինել:

- Միայն ու միայն հայ: Հայ լինելը մեծագույն հպարտություն է:

- Որևէ գաղտնիք Ձեր կյանքից, կամ անցյալում այն չաս-վածն, ինչն այժմ կբարձրաձայնեիք:

- Ես պարզ մարդ եմ, գաղտնիքներ չեմ սիրում: Ինչ պետք է բարձրաձայնել` բարձրաձայնում եմ:

- Ի՞նչն է Ձեզ համար դեռևս առեղծվածային:

- 21-րդ դարում ապրող մարդու համար առեղծվածային ոչինչ կածես թե չկա: Օրեցօր մարդիկ դադարում են զարմանալ, որը շատ ցավալի է: Այսօր ամեն ինչ այնքան պարզ է, որ հաճախ ինքներս այդ ամենից հոգնելով` առեղծվածներ ենք հորինում: Ես երբևէ չեմ վախենում ճշմարտությունն ասելուց: Քանի որ երբեք չեմ կարող մարդու թիկունքից խոսել:

- Որևէ զավեշտալի դեպք Ձեր կյանքից, կամ սիրելի անեկդոտը:

- Որպես այդպիսին սիրելի անեկդոտ չունեմ: Իսկ եվրոպայի չեմպիոնի տիտղոսին արժանանալը զավեշտի չափ ուրախալի էր ինձ համար:

- Մանկության այն հուշը, որն ուղեկցում է Ձեզ:

- Մանկությունից շատ հուշեր ունեմ, որոնք ինձ ուղեկցում են մինչ օրս, սակայն դրանց մասին բարձրաձայնել չեմ ցանկանում: Դրանք ինձ այսօր էլ ուրախացնում են: Մանկությունը մի հեքիաթ է, որը երբեք չի վերջանում:

Մարգարիտ ՍԱՔՈՒԼՅԱՆ