Ինչո՞ւ է հորանջը վարակիչ


Մարդաբան, դոկտոր Լորեյն Մակինտոշը պարզաբանում է. - Ինչպես բոլորս գիտենք, մարդիկ հակված են նմանվել մեկը մյուսին: Շատ հաճախ իրար հանդիպող մտերիմները կամ համատեղ ապրող մարդիկ ներդաշնակ են միմյանց, եթե նրանցից մեկը որևէ բան է անում, մյուսը կրկնում է: Այդպիսի «զուգահեռումը» սկիզբ է առել դեռևս քարանձավաբնակների ժամանակներից, երբ տղամարդիկ որսի էին գնում խմբերով: Որպեսզի խումբը հաջողեր ու կարողանար ապրուստի միջոց հայթայթել, տղամարդիկ պետք է միշտ աչալուրջ լինին, նաև հետևեին ու հսկեին միմյանց: Նրանք միասին քնում, միասին արթնանում էին: Այդպիսով` հորանջելը նախանշան էր, որ քնելու ժամանակն է: Հազարավոր տարիներ անց` մեր ժամանակներում, անհրաժեշտություն չկա, որպեսզի բոլորը քնեն միաժամանակ: Սակայն բնազդը մնացել է, ու եթե օրվա ցանկացած ժամի որևէ մեկը հորանջում է` թեկուզ թթվածնի անբավարարությունից, շրջապատում մյուսներն էլ ակամա սկսում են հորանջել: Հորանջելու մեկ այլ պատճառ էլ կա. ձանձրույթը: Նաև` հոգնածությունը, որոնք նույնպես փոխանցվում են զրուցակիցներին` եթե նրանցից մեկը սկսում է հորանջել