ՉԻ ԽՈՍՈՒՄ ՊԱՅՄԱՆՈՎ


Երկարատև բացակայությունից հետո Հայաստան է վերադարձել Սամվել Բաբայանը, ով, հավանաբար, այլևս քաղաքականությամբ չի զբաղվելու: Նրա մերձավոր շրջապատից հավաստիացնում են, որ կուսակցական գործունեության մասին խոսելու տրամադրություն Ս. Բաբայանը ոչ միայն չունի, այլ ընդհանրապես չի անդրադառնում առաջիկա ընտրությունների ու մասնավորապես իր կողմից հիմնադրված «Դաշինք» կուսակցության ապագայի թեմային: Նախկին գեներալը ինչ¬որ բիզնեսում կատարելապես ձախողվելով` պարտքեր է վերցրել ոչ միայն հայաստանյան մի շարք բանկերից, այլ նաև իր որոշ մերձավորներից: Հավաստիացվում է, թե նույնիսկ Ալբերտ Բազեյանի տունն է գրավ դրվել: Ու վերջինս առայժմ լռում է` իր բնակարանի հետ կապված խնդիրը շուտափույթ լուծելու` Ս. Բաբայանի խոստման դիմաց: