ՁԵԹԻ ԴԵՄ


Կառավարության նախաձեռնությունը` տարեմուտի շեմին սոցիալապես անապահով խավերին երեքական շիշ ձեթ տալու մասին, պարզվում է` խիստ զայրացրել է դաշնակցա կան մի շարք պատգամավորների: Նրանք այս օրերին սոցիալական ցանցերում արշավանք են սկսել «կառավարական ձեթի» դեմ` պնդելով, որ բուսայուղի փոխարեն` կառավարութ յունը պիտի ամեն ինչ աներ` բնակչության վիճակի բարելավման համար: Գուցե ճիշտ են ասում ընկեր դաշնակցականները, բայց երբ իրենք իշխանության մեջ էին և օրնիբուն գովերգում էին Ռոբերտ Քոչարյանին, ինչո՞ւ երբևէ չմտածեցին, որ իրենց աչքի առջև հարստանում են շատերը, իսկ բնակչությունն աղքատանում է: Իբրև բարի կամքի դրսևորում` հարգարժան դաշնակցականնե՞րն էլ գուցե իրենց կուտակած ահռելի միջոցներից հատկացումներ անեն բնակչության աղքատ խավին` այսպիսով ցույց տալով, թե ովքեր են ժողովրդի իսկական բարեկամները...