450 հազար ոստիկան` մարտի 2¬ի ընտրություններին


Ռուսաստանի նախագահի ընտրությունների անվտանգությունը մարտի 2¬ին կապահովեն 300 հազար ներքին գործերի մարմինների աշխատակիցներ և 150 հազար ներքին զորքերի ծառայողներ£ Այդ օրը հատուկ ուշադրություն է հատկացվելու ընտրատեղամասերի և ընտրություններին առնչվող այլ օբյեկտների անվտանգությունն ապահովելու գործին` կանխելու ապօրինի քարոզչությունը, հնարավոր վայրագությունները և հարձակումներն ընտրական հանձնաժողովների, նրանց ունեցվածքի և քաղաքական կուսակցությունների շտաբների վրա£ Մեքենաների կայանատեղիները հեռու կլինեն տարածքային և տեղամասային ընտրահանձնաժողովներից£ Լրացուցիչ հսկողություն կսահմանվի բոլոր նշանակալի և հատուկ կարևոր պետական օբյեկտների վրա£ Այդ թվում` իշխանության մարմինների գերատեսչական հաստատությունների, հիվանդանոցների ու մանկապարտեզների, խոշոր ձեռնարկությունների շենքերի, ինչպես նաև միջուկային արդյունաբերական համալիրի ու ատոմային էլեկտրակայանի վրա£