Հա՞ որ...


 

Նախորդ գյուղատնտեսական տարին թեև չարդարացրեց նախնական սպասելիքները, այսուհանդերձ 2012-ին նույնպես 7,5 միլիարդ դրամ է հատկացվելու ոլորտի սուբսիդավորմանը: Արտոնյալ պայմաններով գյուղվարկերի տրամադրումը շարունակվելու է` թեև Սերգո Կարապետյանի ղեկավարած կառույցը գումարների բաշխման մեխանիզմներ կարծեք թե դարձյալ չի առաջադրում:

Նախորդ վարկային «ակցիայի» շրջանում գյուղացիները կասկածներ ունեին, թե էժան վարկերը մինչև իրենց հասնելը` բարձր տոկոսադրույքով բոլորովին այլ մարդկանց է հատկացվում: Նախարար Սերգոն էլ փորձում էր արդարանալ` հայտարարելով, թե միջոցներն անսահմանափակ չեն, և 8-10 տոկոսով վարկերն իրենք ի զորու չեն բոլորին տրամադրել: Հակառակ գյուղացիական տնտեսությունների դժգոհությանն ու բողոքի լուրջ ալիքին` պետական սուբսիդավորումից իրենց մասնաբաժինը չստացած մենատնտեսներին այդպես էլ անհայտ մնաց, թե ինչպես պատահեց, որ բախտն իրենց դարձյալ չժպտաց, ու գործադիրից դուրս եկած միջոցներն իրենց համայնք չհասան:

Երաշխիքներ հիմա էլ չկան, թե գոնե այս տարի տնտեսությունները գումարներ ստանալու հույսեր կարող են ունենալ: Արդեն իսկ համառ պնդումներ են շրջում, թե ֆինաջակցություն տրամադրվելու է նրանց, ովքեր նախորդ գյուղատնտեսական տարում ստացած վարկային միջոցները չեն կարողացել վճարել և խոստանալու են առաջիկայում տրամադրվելիքը ուղղել նախորդ տարվա վարկի մարմանը:

 

 

Պարտքով պա˜րտք են մարելու