Կուտունիոն խածել է երկրպագուհու այտը


Իտալացի հռչակավոր երգիչ Տոտո Կուտունիոյի մենահամերգը չէր կարող մեծ հաջողությամբ չանցնել£ Արտիստը նաև խոստովանել է, որ այն տնավարի է եղել£ Վիտեբսկի Ամառային ամֆիթատրոնում նրան փոքր¬ինչ նյարդայնացրել է զբոսայգու այցելուների ներկայությունը, և երգիչը կողմնակի անձանց խնդրել է հեռանալ£ Իսկ համերգի ընթացքում նա զրուցել է ունկնդիրների հետ, կատակել ու հաճոյախոսել£ Երկրպագուներն հենց իրենից իմացել են, որ Տոտոն արդեն 38 տարի ապրում է իր կնոջ հետ, հետաքրքիր պատմություններ են լսել նրա առաջին սիրո, բանակային տարիների մասին£ Հարցրել է իրեն ծաղիկ նվիրող բոլոր կանանց անունները և ռուսական ավանդույթով համբուրել 3 անգամ£ - Վա¯յ, իսկ քեզ կարելի՞ է կծել£ Նույնպես 3 անգամ£ Դու այնպես թմբլիկ ես£ Ուղղակի ուզում եմ հիշատակի համար մի պատառ պոկել,¬ երկրպագուներից մեկին ասել է Կուտունիոն և պատասխանին չսպասելով, սկսել է կծել աղջկան£ Հետո նա հիացմունք է արտահայտել մեկ այլ երկրպագուհու զգեստի բացվածքի մասին ու նախազգուշացնելով, որ տղամարդիկ թուլություն ունեն նման հագուստների հանդեպ, փորձել է իրենով ծածկել զգեստաճեղքը£ Հաջորդ աղջիկն էլ չի հասցրել ծաղիկները նվիրել` երբ հայտնվել է Տոտոյի գրկում. - Մի անգամ ես զուգերգ եմ կատարել անչափ գեղեցիկ Աննա-Լիզայի հետ£ Դու նրան շատ ես նման` և° մազերդ, և° հասակդ, և կազմվածքդ…,¬ ասել է ու սկսել է պարել նրա հետ£ Եվ այդպես` իրոք տնավարի` ջերմ անմիջականությամբ Տոտոն վարել է ողջ համերգը£ Ոչ շատ վաղուց լուրեր էին պտտվում մաեստրոյի ծանր հիվանդության մասին. այդ թեմային ևս անդրադարձել է Կուտունիոն. - Ուռուցքաբանական վիրահատության եմ ենթարկվել£ Տեր Աստված և պրոֆեսորները մազերիցս բռնած ինձ դուրս քաշեցին£ Հիմա լավ եմ զգում£ Միայն դժվարանում եմ քայլել ու այդ պատճառով հաճախ նստում եմ£ Արդեն մեկուկես տարի է` ինձ հետ շրջագայում է նաև իմ անձնական բժիշկը£