Հին, բայց նորացված փուլ` Ղարաբաղյան հակամարտությունում


Հուլիսի 16¬ին Ալմաթիում ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական գագաթաժողովի շրջանակներում Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ Նալբանդյան -Մամեդյարով հանդիպումը Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին դրական ոչինչ չտվեց£ Եթե նախկինում կայացած հանդիպումներից հետո եռանախագահներն իրենց հայտարարություններում ինչ¬որ առաջընթաց էին արձանագրում բանակցող կողմերի դիրքորոշումների առումով, ապա այս անգամ պարզապես ափսոսանք հայտնեցին հրադադարի ռեժիմի խախտման վերջին միջադեպերի ու զգացմունքային հայտարարությունների կապակցությամբ£ Հասկանալի էր, որ համանախագահներն Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները զգացմուն քային անվանեցին` հայ¬ադրբեջանական լարվածությունն առավել չսրելու, կամ «կրակին յուղ ավելացնելուց» խուսափելու համար£ Միջնորդները նաև բացահայտորեն զգուշացրեցին Հայաստանին ու Ադրբեջանին, որ միջազգային հանրությունն այլևս մտադիր չէ երկար հանդուրժել հակամարտության առկա իրավիճակը£ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ ասվում էր, որ իրենք կշարունակեն աջակցել կողմերին` լուծելու հակամարտությունը` շեշտելով, թե խնդրի լուծման համար պատասխանատու են կողմերը£ Արդարև, կարելի է փաստել, որ 1994 թ. մայիսին հրադադարի կնքումից հետո անցած 16 տարիների ընթացքում Ադրբեջանն այդ ռեժիմը բազմիցս է խախտել, բայց հայ¬ադրբեջանական հարաբերությունների ներկա իրավիճակն իր սրությամբ, թերևս, աննախադեպ է£ Հիշյալ հանդիպմանը նախորդած ժամանակահատվածում Բաքվի քարոզչամեքենան իր «բարձրության» վրա էր` իրականությունը, ինչպես միշտ, կեղծելու, ստահոդ տեղեկատվություն տարածելու առումով£ Սկզբից Իլհամ Ալիևը հայտարարեց, թե իբր Սանկտ-Պետերբուրգում քննարկվել է Լաչինի և Քելբաջարի շրջանները Ադրբեջանին վերադարձնելու հարցը£ Այնուհետև այդ երկրի ԱԳՆ¬ը կրկնեց իր տիրոջ հորինվածքը, և Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը ստիպված էր հերթական անգամ արձագանքել` - Դա բացարձակ սուտ է,¬ հայտարարեց Էդուարդ Նալբանդյանը£ Իսկ հուլիսի 15¬ին, Ալմաթիի հանդիպման նախօրեին, էլեկտրոնային լրատվամիջոցները, վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները, գաղտնազերծեցին պետերբուրգյան բանակցություն ների մանրամասները£ Ըստ այդմ, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պնդել է առաջնահերթ քննարկել ԼՂՀ կարգավիճակի, որից հետո արդեն դրանից բխող մյուս բոլոր հարցերը£ Հենց այս հանգամանքն է եղել Իլհամի նեղսրտելու և Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքից հապշտապ ճողոպրելու և Չայլուի մերձակայքում, ի նշան հիսթերիկ չբավարարվածության, դիվերսիա սանձազերծելու պատճառը£ Թեև ի սկզբանե հասկանալի էր, որ Ադրբեջանը ցանկություն չուներ խաղաղությամբ ու արդարացիորեն լուծել ղարաբաղյան խնդիրը և միայն հայկական զինուժն էր նրան ստիպել 1994¬ին Բիշքեկում հրադադարի մասին համաձայնագիր ստորագրել, այնուամենայնիվ, Ալմաթիում կայացած բանակցությունների արդյունքում պատռվեց Բաքվի կեղծ խաղաղասերի դիմակը£ Մամեդյարովը հանդիպումից հետո շտապեց չքմեղանալ` ի լուր աշխարհի բարբաջելով, թե Հայաստանի արտաքին գործերի նախարար Նալբանդյանի դիրքորոշումը խանգարեց հայ¬ադրբեջանական համատեղ հայտարարության կայացմանը, քանի որ որոշ դրույթների նա համաձայն չէ. առաջ է քաշում հարցեր, որոնք այս փուլում հնարավոր չէ քննարկել£ Դե, Բաքուն, ինչպես միշտ, խուսափում է անդրադառնալ հակամարտության բուն պատճառին` Ղարաբաղի կարգավիճակին, իսկ Ադրբեջանն էլ «մեծահոգաբա¯ր» համաձայն է բացել բոլոր կոմունիկացիները, եթե հայերը վերադարձնեն Ղարաբաղին հարող հինգ շրջանները£ Ասել է թե, զորքերը հետ քաշել ԼՂՀ շուրջ ստեղծված անվտանգության գոտուց` հնարավորություն ընձեռելով ադրբեջանցի ելուզակներին հայ բնակչության ջարդ իրականացնել... Իսկ մեզանում կամաց¬կամաց սկսել էր արմատավորվել այն կարծիքը, թե թուրքերը, ոնց որ թե վերափոխվում են... Բայց չէ՞ որ ապացուցվել է` գայլերն ու բորենիները ձեռնասուն չեն դառնում£ Հատկանշական է, որ ամեն անգամ հայ-ադրբեջանական բանակցություններից առաջ ու հետո Բաքվի և Անկարայի քարոզչամեքենաները դուետ կազմած` իրենց սադրանքներով լրացնում են միմյանց£ Ալմաթիի նախօրեին Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարել էր, թե իբր ՆԱՏՕ¬ի սպասվող զորավարժությունների կապակցությամբ կբացվի հայ¬թուրքական սահմանը£ Բայց Ղազախստանում կայացած բանակցություններից անմիջապես հետո Դավութօղլուն շտապեց տեղեկացնել, որ սահմանի բացման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը£ Այսինքն, Անկարան հայ¬-թուրքական հարաբերությունների կարգավորումը, մասնավորապես` սահմանի բացումը, շարունակում է պայմանավորել Ղարաբաղի հարցում առաջընթաց արձանագրելու հետ£ Իհարկե, առաջընթաց ասվածն այս պարագայում թուրք¬ադրբեջանական տանդեմի նկրտումներից է բխում. այն է` Ղարաբաղը հայաթափել` ինչպես Նախիջևանը և հանձնել Բաքվի տնօրինությանը£ Ընդհանրապես, Թուրքիան ջանում է ադրբեջանական գործոնն օգտագործել որպես Ռուսաստանի և Արևմուտքի շահերի վրա ճնշում գործադրելու միջոց` ինչպես վերջիններս են օգտագործում հայկական գործոնը` Անկարայի հավակնությունները զսպելու համար£ Եվ ինչպես երևում է, Բաքուն դեմ չէ ավագ եղբոր կողմից իրեն վերապահված այդ դերին. մանավանդ, հակահայկականության հարցում նրանց նպատակները նույնն են£ Թուրքիան հանդես է գալիս Ադրբեջանի անվտանգության երաշխավորի դերում` Հայաստանի հետ վերջինիս հերթական պատերազմի դեպքում£ Չնայած այս մասին պաշտոնական համաձայնագիր չկա Բաքվի և Անկարայի միջև, բայց Թուրքիայի իշխանությունները բազմիցս հայտարարել են, թե իրենք Ադրբեջանին ռազմական աջակցություն կցուցաբերեն` հարկ եղած դեպքում£ Չնայած Ռուսաստանը, Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը երբևէ հարկ չեն համարել արձագանքել Անկարայից հնչող այս հայտարարություններին, սակայն բավական է հիշել, թե Մոսկվան ու Վաշինգտոնը նախորդ հայ¬ադրբեջանական պատերազմի ժամանակ ինչպես էին Թուրքիային զգուշացրել` ինչ տեղի կունենա, եթե վերջինս փորձի միջամտել ռազմական գործողություններին£ Դա 1993¬ին էր, երբ Անկարան պատրաստվում էր օդային հարված հասցնել Հայաստանին£ Այդ լարված օրերին Երևանում էր Ռուսաստանի զինված ուժերի ներկայացուցիչ մարշալ Շապոշնիկովը£ Նա հայտարարել էր` «Թող գան (թուրքերը¬Ա. Դ.), կտեսնեք, թե վերջում ով կտուժի»£ Իսկ ամերիկացիները Անկարային զգուշացրել են, որ նա հույսեր չկապի ՆԱՏՕ¬ի օժանդակության հետ£ Այսօր էլ ԱՄՆ¬ը շարունակում է Թուրքիային զսպելու քաղաքականությունը, և այսօր էլ թուրք-ադրբեջանական ռազմական դաշինքը վտանգավոր է աշխարհաքաղաքական ուժային կենտրոններ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Եվրամիության շահերի համար£ Այսօր էլ այս կենտրոնները ջանում են Ադրբեջանին հեռու պահել Թուրքիայից, որպեսզի նա կամուրջ, կապող օղակ չդառնա Անկարայի նվաճողական նկրտումներում£ Իսկ Բաքվից չդադարող ռազմաշունչ հայտարարություններից, ինչպես նաև շփման գծում արդեն շարունակական դարձող սադրանքներից կարելի է եզրակացնել, որ Ադրբեջանը նպատակ ունի փորձության ենթարկել հայկական կողմի համբերությունը` դրդելով նրան` առաջինը «ոչ» ասել մադրիդյան սկզբունքներին£ Այլ կերպ ասած, Ղարաբաղյան հակամարտությունը թևակոխել է նյարդերի ստուգման, այսպես ասած, նորացված փուլ, որը կարող է և շատ երկար ձգվել£

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ