Գրական կասկածելի արժեքները բեմի վրա


Գնահատման չափանիշների խեղաթյուրման մեր ժամանակներում անհնար է անտարբեր մնալ վերջին տասնամյակներում լայն տարածում գտած մշակութային մի տենդենցի նկատմամբ` արդի հայ թատրոնի տարբեր բեմերում դասական մնայուն արժեքներին զուգահեռ ավելի հաճախ են ցուցադրվում դրամատուրգիական ցածրորակ հենքի վրա ստեղծված ներկայացումներ, որոնց բեմադրական հասուն վարպետությամբ հաղորդվում է վառ թատերայնություն և խորը իմաստ: Պատճառները տարբեր են: Հանիրավի է մեր աղքատ օրերում մեղադրել միայն անվանի բեմադրիչներին` գրական ասպարեզում անսպասելիորեն մեծ ճանաչում ձեռք բերած միջակությունների փառապսակի դափնիները բեմադրական նպատակասլաց ջանադրությամբ ավելացնելու մեջ: Բայցևայնպես: Կամա թե ակամա նրանք նպաստում են ընթերցանությունից սրընթաց հեռացած նոր սերունդներին թերարժեք հոգևոր սնունդ մատակարարելու վտանգավոր պրոցեսին` ներկայիս ոգու սովի պարագայում...