Կրոնն իմ դաստիարակությունն է


- Ի՞նչն է կյանքում ամենադժվարը եղել Ձեզ համար£ - Կյանքում ամենադժվարը սպասելն է£ Կարողանալ սպասել, կարողանալ համբերել£ Ուղղակի սպասել ասվածին շատ դժվարությամբ եմ համակերպվում£ Գիտենալով հանդերձ, որ կյանքում ցանկացած սխալ խուճապի, շտապողականության արդյունք է, այնուամենայնիվ, երբ գալիս է պահը, որ պետք է մի քիչ համբերեմ` ամեն ինչ իր ժամանակին տեղի ունենա, սկսում եմ շտապել, խուճապի մատնվել£ Գիտակցաբար, իհարկե, փորձում եմ կոփել համբերությունս, ինքս ինձ ճնշելով համբերում եմ, բայց զգում եմ, որ իմ բնույթից դուրս է` սպասել կարողանալը£ Բայց ընդհանրապես մարդը պետք է կարողանա իրեն վերադաստիարակել, որպեսզի ունակ լինի համբերել£ - Եթե ոչ հայ, ապա ո՞ր ազգի ներկայացուցիչ կնախընտրեիք լինել£ - Կուզեի ուղղակի աշխարհի քաղաքացի լինել£ Պարզապես ազգային որևէ պատկանելություն չունենալ£ Բայց այդ դեպքում էլ սարսափում եմ, որ կրոնական պատկանելություն էլ չէի ունենա, իսկ կրոնն իմ դաստիարակությունն է և կյանքիս ուղենիշը£ Առանց դրա ես չեմ կարող կողմնորոշվել£ Բնականաբար, եթե չունենայի ազգային պատկանելություն, հայ քրիստոնյա էլ չէի լինի և ինձ համար դժվար կլիներ£ Ազգերից համակրում եմ հային, որովհետև շատ եմ շփվել աշխարհի տարբեր ազգերի ներկայացուցիչների հետ£ Այլազգի շատ ընկերներ ունեմ ու այդ ամենի մեջ ես ինքնատիպ եմ` հայ լինելով£ Հայն ունի մեծ, բովանդակ անցյալ, բնականաբար, այսօր ունենք ներկա և արժանիորեն լավ ապագա ենք ունենալու£ ¬ Ձեր կյանքի որևէ գաղտնիք կամ անցյալում այն չասածը, ինչն այժմ կբարձրաձայնեիք£ - Չունեմ այդպիսի թաքնված, ծպտված սև, դեղին էջեր իմ կյանքում, որոնց մասին ասենք թե չէի ցանկացել, չեմ ուզում և չեմ էլ կամենա խոսել£ Նույնիսկ երբեմն ինձ սպառված եմ համարում և վախենում եմ կրկնություններից, որովհետև խոսել եմ իմ բոլոր փուլերի, տարիքային շրջանների մասին£ Փորձում եմ լինել շիտակ£ Փառք Աստծո, զիգզագ ճանապարհ չեմ անցել, որ խիստ գաղտնիքներ ունենամ£ Դերասանի կյանքը ինքնին բաց է. ինչպես որ մենք բեմի վրա կարողանում ենք տարբեր կերպարներ կերտել, այդպիսի մի անտեսանելի, յուրատիպ բեմ էլ մեր կյանքն է, ու ինչ-որ անում ենք, կամա¬ակամա` բոլորը տեսնում են£ Եթե ինչ¬որ չափ ճանաչված ես, ո՞նց պետք է պահվես. դիմա՞կ հագնես£ Ավելի հեշտ է սխալներ չանելը£ Մտածել յուրաքանչյուր քայլից առաջ և ոչ թե գործած սխալներից հետո դրանք կոծկել£ - Ի՞նչն է Ձեզ համար դեռևս առեղծվածային£ - Աստվածը£ Այն ամենը, ինչը աստվածակերտ է, միշտ առեղծվածային կմնա ինձ համար£ Գուցեև Աստծո ինքնագոյության մեջ է նրա առեղծվածը, բայց այդ մասին չեմ մտածում£ Անկեղծ ասած, բառն արդեն ինձ համար առեղծվածային է£ Ու կարծես թե առեղծվածը դրանով է ավարտվում£ Կյանքում, բնության մեջ կա անսահմանություն ասվածը, դա ամենաառեղծվածային երևույթն է£ Առեղծվածային բառի ամենավերջին մասում ինձ համար պեսիմիստական մի նոտա կա. այսինքն` այսպես էլ մնալու է ինձ համար առեղծվա՞ծ, չի՞ բացվելու£ - Որևէ զավեշտալի դեպք` Ձեր կյանքից կամ սիրելի անեկդոտը£ - Հերթական հյուրախաղի մեկնելիս` օդանավում բեմական հագուստս ձեռքիս էր, ու հարմար տեղ էի փնտրում, որպեսզի կախեմ£ Արդեն 30 րոպե էր` ինքնաթիռը օդ էր բարձրացել£ Մոտեցա ծառայողական սրահում նստած նավամատուցողուհուն, և քանի որ Թեհրան էինք մեկնում, ենթադրաբար անգլերեն լեզվով հարցրեցի, թե կարո՞ղ եմ հագուստս այդտեղ կախել£ Բայց նա չէր հասկացել, որովհետև պատասխանեց. - Ո°չ, չեք կարող իջնել, որովհետև մենք օդում ենք£ Եվ ինքը հենվել էր դռանը£ - Մանկության այն հուշը, որը մինչ այժմ ուղեկցում է Ձեզ£ - Ձմեռ պապիկը, բնականաբար£ Բայց մանկության ամբողջ քաղցր հուշերը կապված են մայրիկիս, նրա երգած օրորոցայինների հետ£ Ես անընդհատ լացում էի, չնայած որ 4 տարեկան էի արդեն£ Շրջվում էի դեպի պատը, որից կախված էր գազանների ժողովի պատկերով գորգը£ Ես էլ ձևացնում էի, թե քնած եմ£ Մայրս ինձ համար միշտ «Կռունկները շարան-շարան» երգն էր մրմնջում£ Ավագ քույրերս (որ ինձ համար մի տեսակ մեծ մամաներ էին. եղբայրներիս պես նրանց և իմ միջև տարիքային մեծ տարբերություն կար), ինձ քնեցնելիս ինչ¬որ ձայնասկավառակներ էին միացնում. Էլա Ֆիդջերալդի, Լուի Արմսթրոնգ£ Իբրև թե օրորոցային, բայց ի՞նչ օրորոցայինի մասին է խոսքը. ո՞վ կքներ այդ երաժշտության տակ£ Ինձ վրա նմանատիպ փորձեր էին կատարում£

Տիգրան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ