Մուսուլմանները կգերակշռեն ռուսական բանակում


Տարբեր տվյալներով` Ռուսաստանի բնակչության 12-15 %¬ը մուսուլմաններ են: Եվ դա արտահայտվում է նաև բանակի կառույցում: Լեհական Polska Zbrojna լրատվամիջոցի ընդարձակ հրապարակումներից մեկը վերջերս փորձել է հիմնավորել, որ ռուսական բանակում գերակշռելու են մուսուլմանները: Մասնավորեցնենք` ծավալուն այդ վերլուծական հրապարակումից մի քանի հատվածներով. Ռուսական կամ խորհրդային բանակում տարբեր դավանանքները հակամատություններ են ծնել, որոնք մեծ կամ փոքր արդյունավետությամբ փորձել են հարթել իշխանությունները: Ցարական ժամանակներում ուղղափառ հոգևորականներն ընդգրկվում էին բանակի կառույցում` կիսելով զինվորների ճակատագիրը: Այլ կրոնների ներկայացուցիչներ պաշտոնապես չէին լինում, բայց առավել խոշոր կայազորներում, ուր շատ էին տարբեր դավանանքի զինվորները, կրոնական ծիսակատարություններն անցկացնում էին տեղական հոգևորականները: Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում ձևավորվեցին մուլուլմանների միաէթնիկ խմբեր, որոնց անվտանգութ յունը բարձր էր գնահատվում: Անկրոն բանակ ԽՍՀՄ տարիներին բանակում պաշտոնապես քարոզվող աշխարհայացքն աթեիզմն էր: Այն ժամանակ իրեն հավատացյալ էր համարում զինծառայողների 30 %¬ը, իսկ կրոնական պաշտամունքային երևույթներն արգելված էին: Մուսուլմանները բանակում ոչ միայն կրոնական, այլև կենցաղային բնույթի շատ խնդիրներ էին հարուցում: Ուրբաթօրյա կրոնական ծեսերը, խոզի միս ուտելու արգելանքը, ռամադանի պասը հաճախ անհնար էր պահպանել: Եվ դա բախումներ էր առաջացնում և խաթարում «անկրոն» խորհրդային բանակի պատկերացումները: Խորհմիության փլուզումից հետո հավատքի վերածնունդն արտահայտվեց նաև զինծառայողների կենցաղում: Հավատացյալները, այդ թվում և մուսուլմանները, սկսեցին բացեիբաց հայտարարել իրենց հավատքի մասին: Բանակը, սակայն, երկար ժամանակ չարձագանքեց այդ երևույթին: Միայն իսլամ դավանող զորակոչիկների քանակի աճը և նրանց ծառայության հետ կապված անհանգստացնող միջադեպերն իշխանությանը մղեցին` գործողությունների դիմել: Արդեն 1980¬ականների վերջերին նկատելի էր ավանդական ռուսական «դեդովշչինայի» վերափոխումը` ռասայական խտրականության: Մուսուլմանական տարածաշր ջանների զորակոչիկները միավորվեցին խմբերով, որպեսզի ահաբեկեն իրենց ուղղափառ ծառայակիցներին: 1990¬ականների սկզբներին հանցագործությունների 2/3¬ը կատարում էին Միջին Ասիայից ու Անդրկովկասից զորակոչվածները, իսկ ինքնասպանների 80 %¬ը սլավոնական ծագում ունեցող զինվորներն էին: Կաշառք` ծառայելու համար Երիտասարդ շատ ռուսաստանցիներ ձգտում են ցանկացած գնով խուսափել բանակից` դիմելով տարբեր, այդ թվում և ապօրինի միջոցների: Մուսուլմաններն` ընդհակառակը, նույնիսկ պատրաստ են կաշառք տալ, որպեսզի իրենց ծառայության վերցնեն: Ռուսաստանի իսլամական շրջաններն ավանդաբար երկրի ամենաաղքատ տարածքներն են: Եվ մուսուլման զորակոչիկի համար բանակում անցկացրած տարին նույնն է` որ նա գլխին ծածկ, սնունդ ու դրամական համեստ միջոց ունի: Պարտադիր զինծառայությունը նրանց համար ճանապարհ է բացում դեպի պայմանագրային ծառայություն: Իսլամական ավանդույթով` զինվորական ծառայությունն իրենց հիմնական պարտականություններից մեկն է: Ըստ Ղուրանի` հայրենիքի պաշտպանությունը հավատքի բաղկացուցիչն է: Ազգային համամասնությունների փոփոխությունն արտահայտվեց առանձին էթնիկ խմբերի միջև հարաբերությունների փոփոխմամբ: Մուսուլման զինծառայողները, որոնց նախկինում հանձնարարում էին ամենահասարակ և ծանր աշխատանքները, օգտվելով իրենց քանակական առավելությունից ու կազմակերպվածությունից, սկսեցին ստիպել, որ այդ գործերը իրենց սլավոն ծառայակիցները կատարեն: Հրամանատարությունը, ինչպես «դեդովշչինայի» դեպքերում, չհակազդեց` դա համարելով ոչ պաշտոնական «կարգի» տարր: Այն տարածքներում, ուր բնակչության մեծամասնությունը մուսուլմաններ են, զգուշանում էին նաև տեղական հանցագործ խմբերի (որոնց հետ կապված էին որոշ զինվորներ) վրեժխնդրությունից: Իրավիճակներ են եղել, երբ սպաները հրամաններ են տվել միայն ռուս զինվորներին, իսկ մուսուլմաններին հանգիստ են թողել: Վերջին ժամանակներում ի հայտ են եկել էթնիկական հողի վրա միջանձնային հարաբերությունների հիմնադրույթների խախտման վառ օրինակներ: 2009 թ. օգոստոսին Բալթիական նավատորմի հատվածներից մեկում դաղստանցի զորակոչիկներն իրենց սլավոնացի ծառայակիցներին ստիպել են` մարմինները պատել «Կովկաս» բառով: 2010 թ. Նարո-Ֆոմինսկի մերձակա զորամասերից մեկում մեծ ծեծկռտուք է տեղի ունեցել դաղստանցի և ռուս զինվորների միջև: Նույն թվականի աշնանը Պերմի երկրամասի ավիաբազաներից մեկում Հյուսիսային Կովկասից ավելի քան 100 զորակոչիկներ հրաժարվել են կատարել ռուս սպաների հրամանները: Պատճառն, իբր, կրոնական է եղել, և հակամարտությունը հաջողվել է հարթել մուսուլման հոգևորականի օգնությամբ: *** …2010 թ. Պրիվոլժյե¬Ուրալյան զինվորական օկրուգում կատարված սոցիոլոգիական հարցումները ցույց են տվել, որ հավատացյալ զինծառայողների 60 %¬ը մուսուլ մաններ են: Էթնիկ ռուսների` ծառայել չցանկանալը և իսլամադավանների ձգտումը դեպի բանակ, հանգեցրել է այն կանխատեսմանը, որ առաջիկա 10-15 տարիների ընթացքում վերջինները ռուսական բանակում մեծամասնություն կարող են կազմել: Ուրիշ պետությունների քաղաքացիներին պայմանագրային ծառայության վերցնելու ծրագիրը կարող է արագացնել այդ գործընթացը: