Բրիտանացիք էլ հարբած են մեքենա վարում


Այնպես որ` քաղաքակրթվածության աստիճանը և օրենքների խստությունն էլ առանձնապես տարբերակող հատկանիշ չեն: Սոցհարցումների ժամանակ բրիտանացի տղամարդկանց 25 %ը խոստովանել է, որ մեքենա է վարում նաև ալկոհոլային խմիչքներ օգտագործելուց հետո: Հարցման կազմակերպիչներն արձանագրել են, որ անցյալ տարվա համեմատությամբ այդ ցուցանիշը մեծացել է: Հիմա արդեն յուրաքանչյուր 4րդ բրիտանացին իր համար նորմալ է համարում խիստ հարբած վիճակում սեփական մեքենայով երթևեկելը: Իսկ յուրաքանչյուր 10րդը համոզված է, որ 3 և ավելի բաժակ թունդ ալկոհոլ խմելուց հետո կարելի է մեքենա վարելը: Փորձագետները կանխատեսում են, որ այս արդյունքները ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրության վատթարացմանն են հանգեցնելու: