ԻՆՉՈ՞Ւ Է ԶԱՅՐԱՆՈՒՄ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ


Ի տարբերություն «Օրինաց երկրի» շարքային անդամների, կուսակցության ղեկավարներն ու պատգամավորները կրում են ոսկեզօծ կրծքանշաններ, որոնք հատուկ պատվիրում և իր հավատարիմ զինակիցներին է բաժանում Արթուր Վահանիչը: Նա նման կրծքանշաններ էր բաժանել նաև նախարարներ Սերգո Երիցյանին, Արմեն Երիցյանին և Մանուկ Վարդանյանին, սակայն ՕԵԿ քվոտայով նախարար դարձած անձինք «ամաչում» են կրել դրանք: Իսկ այս հանգամանքը չափազանց զայրացրել է Արթուր Բաղդասար յանին, ով օրերս իր մոտ է կանչել նախարարներին և շատ խիստ ու լուրջ խոսակցություն ունեցել նրանց հետ: Նախարարներն, իհարկե, խոստացել են այսուհետև կրել կրծքանշանները: Բայց արդյո՞ք կկատարեն շեֆի հրահանգը...